23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Իրանի հոգեւոր առաջնորդը կոչ է արել պատրաստվել պատերազմի

Իրանի Իսլամական հանրապետության հոգեւոր առաջնորդ այատոլլա Ալի Խամենեին կոչ է արել իր հայրենակիցներին պատրաստվել առաջիկայում կայանալիք պատերազմին եւ աշխարհի վերջին: Նա հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում խոսել է “մեծ առաջնորդի”` 12-րդ “գաղտնի” իմամ Մահդիի գալստի մասին, գրում է “MK.RU”-ն:

Շիաների հավատքի համաձայն` իմամ Մահդին պետք է հայտնվի “վերջին դատաստանի” օրը աշխարհը փրկելու համար: Այատոլլան նշել է, որ ովքեր իրենց համարում են 12-րդ իմամի զինվորները, պետք է պատրաստ լինեն պատերազմի:

“Ալլահի ղեկավարությամբ մենք այնպես կանենք, որ իսլամական քաղաքակրթությունը կհաղթանակի համաշխարահային արենայում: Դա մեր ճակատագիրն է”,-հայտարարել է իսլամական առաջնորդը:

Այատոլլայի բրոշյուրներն ակտիվորեն տարածվում են իրանցի զինծառայողների շրջանում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ