Թուրքական կործանված ինքնաթիռում գտնվող օդաչուների դիակները գտնվել են
Միջերկրական ծովում գտնվել են այն 2 օդաչուների դիակները, որոնք գտնվել են սիրիացիների կողմից ռմբակոծված “F4-4E” ինքնաթիռում, հաղորդում է “Associated Press”-ը:
Զոհված օդաչուների դիակները եւ ինքնաթիռի մնացորդները գտնվել են “EV Nautilus” հետազոտական նավով Միջերկրական ծովի արեւելյան մասում` հազար մետր խորության վրա:
Որոնողական աշխատանքները շարունակվում էին հունիսի 22-ից: Ավելի վաղ արդեն տեղեկություն էր հաղորդվել, որ ինքնաթիռի մնացորդները գտնվել են, սակայն Թուրքիայի ԱԳ նախարարությունը հերքել էր այդ տեղեկությունը:
Թուրքական թերթերից մեկի տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտնել էր, որ զղջում է թուրքական ինքնաթիռի ռմբակոծման համար: Նրա խոսքով` սիրիացիները ռմբակոծել էին այն` կարծելով, թե դա իսրայելական ինքնաթիռ է: Ալ-Ասադը խոստովանել էր, որ չի ցանկանում Թուրքիայի հետ հակամարտության խորացում, առավել եւս` պատերազմ: Թուրքիան, սակայն, արդեն հավելյալ ռազմական ուժ է ուղարկել սիրիական սահման: