07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Սիրիայի նախագահը չի բացառում իր հրաժարականը

Արեւմտյան քաղաքական գործիչները համոզում են Ռուսաստանին քաղաքական ապաստան տրամադրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին: Սակայն Մոսկվան առայժմ չի պատրաստվում նման քայլի դիմել, հաղորդում է “pravda.ru”-ն:

Նման տեղեկություն է հայտնվել նաեւ արեւմտյան ԶԼՄ-ներում, ըստ որի ալ-Ասադը ոչ միայն կտեղափոխվի Ռուսաստան, այլ նաեւ արդեն փոխանցել է իր բոլոր կուտակուները: Սակայն ռուսական կողմը չի հաստատել այդ տեղեկությունը` ընդգծելով, որ ալ-Ասադին ընդունելու մտադրություն չի եղել եւ չկա էլ:

Նախօրեին Սիրիայի նախագահն առաջին անգամ չի բացառել իր հրաժարականի հավանականությունը: Նա վստահորեն հայտարարել է, որ պատրաստ է թողնել պաշտոնը, եթե համոզվի, որ դա կօգնի հակամարտության կարգավորմանը:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ հակամարտությունը  շարունակվում է 2011-ի մարտից:  Այս ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով` ավելի քան 15 հազար մարդ է զոհվել:

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ