23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանն աշխարհի ամենաբռնի երկրներից է. Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցչի հարցազրույցը “Huffingtonpost”-ին

Դե…Ինչպես գիտեք, այս բանը նաեւ բազմաթիվ անգամ ընդգծվեց Բաքվում վերջերս կայացած “Եվրատեսիլ” մրցույթի ընթացքում` Ադրբեջանն այսօր աշխարհի ամենաբռնի երկրներից մեկն է, ինչ վերաբերում է ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների հարգմանը:

Վերջերս հրապարակված տարբեր զեկույցներ իրենց հերթին լույս են սփռում այսօր Ադրբեջանում իշխանության գլուխ կանգնած ընտանիքի կողմից ահռելի նավթադոլլարների հափշտակման եւ վերջինիս կողմից եվրոպացի քաղաքական պատասխանատուների կաշառման երեւույթների վրա: Ալիեւի վարչակարգի համար Ղարաբաղում էքսպանսիոնիստական եւ պատերազմածին հայտարարությունների եւ գործողությունների շարունակումը հնարավորություն է տալիս ադրբեջանցի ժողովրդի ուշադրությունը շեղել ազատությունից մեծապես զուրկ մնալու եւ կողոպտվելու հանգամանքներից:  Երբ նայում ենք մարդկային զարգացման ցուցանիշները կամ “Առանց Սահմանների Լրագրողներ” կամ “Transparency International”  կազմակերպությունների դասակարգումները, Ադրբեջանն ամենուր բնութագրվում է որպես կոռումպացված եւ աղքատ մի երկիր` չնայած այն հանգամանքին, որ խոշոր նավթային եկամուտները մեծ հարստություն են ապահովում գործող վարչակարգին: Գիտե՞ք արդյոք, որ Սաշա Բարոն Կոհենի
“Բռնապետ” ֆիլմն արգելված է ցուցադրել Ադրբեջանում. հասկանում եք` ինչու:

Ի վերջո, մեր երկրի անկախությունը պետք է նաեւ դիտվի որպես այս բռնապետական համակարգից ազատվելու մի գործընթաց: Մենք հուսով ենք,  որ Ադրբեջանի փոքրամասնությունները, ինչպես օրինակ թալիշները, եւ հենց ադրբեջանցիններն իրենք, մի օր մեզ նման ժողովրդավարական անցում կապրեն: Սակայն նավթից եւ գազից ստացված հսկայական եկամուտները, որ Ալիեւին հնարավորություն է տալիս պահպանել սեփական իշխանությունը, կարող են աստիճանաբար սկսել նվազել, եւ այդ վարչակարգը կարող է վտանգավոր գայթակղություն ունենալ. վերստին ռազմական գործողություններ սկսել, քանի դեռ վերջինիս ֆինանսական միջոցներն այն թույլ են տալիս:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ