05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հայկոյին թույլ չեն տվել ավարտել համերգն Անթալիայում /վիդեո/

Ստամբուլահայ ռոք երգիչ Հայկո Ջեփքինն ստիպված է եղել ժամանակից շուտ ավարտել Անթալիայի հայտնի հյուրանոցներից մեկում ընթացող իր համերգը, քանի որ համերգասրահ է ներխուժել ոստիկանությունը եւ պահանջել անհապաղ դադարեցնել համերգը` պատճառաբանելով, որ աղմուկը խանգարում է դպրոցականներին քննության պատրաստվել:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` ոստիկանները հայտնել են, որ նահանգապետն է համապատասխան հրահանգ տվել` մինչեւ դպրոցական քննությունների ավարտը չկազմակերպել աղմկալի միջոցառումներ: Համերգը դադարեցրել են, Հայկոն զայրացած լքել է բեմը:

Հայկոյի երկպագուները հայտնել են իրենց դժգոհությունն անհեթեթ հրահանգի կապակցությամբ` նշելով, որ հյուրանոցի շրջակայքում բնակելի թաղամասեր չկան, ոչ մի աշակերտի այն չէր կարող խանգարել: Նրանց բողոքին պատասխանել է Անթալիայի նահագապետ Ահմեդ Ալթընփարմաքը “Twitter”-ի իր բլոգում: Նա դատապարտել է համերգը կազմակերպողներին, սակայն միաժամանակ նշել, որ ինքն անտեղյակ է եղել համերգի մասին եւ խստորեն քննադատւմ է իր անունից նման հայտարարություններ տարածողներին:

http://youtu.be/rk4OYJ83q3Q

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ