27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Բայրամովն ու Լավրովը քննարկել են Բաքվի և Երեւանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը

Մոսկվայում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման և կասպյան «հնգյակում» համագործակցության հարցերը, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Տարածաշրջանային հարցերի քննարկման համատեքստում հաստատվել է 2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների […]

Շոկ. Հայաստանը տեղեկացվել է Արցախի դեմ Ադրբեջանի զանգվածային ռազմական ագրեսիայի մասին

Հայաստանը տեղեկացվել է այս տարվա սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված «հակաահաբեկչական միջոցառումների» (Ադրբեջանի զանգվածային ռազմական ագրեսիա Արցախի դեմ-Խմբ.) մասին, որոնք ձեռնարկվել են «Ադրբեջանի տարածքից» (չակերտները՝ Tert.am) Հայաստանի կողմից իր զինված ուժերը դուրս չբերելու ֆոնին. այս մասին Սկոպյեում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա ընդգծել […]

Ադրբեջանում աճում է ճնշումն անկախ լրագրողների վրա

Բաքուն վիրավորված է ԱՄՆ-ից և ԵՄ-ից Իշխանամետ լրատվամիջոցներում հակաարևմտյան հռետորաբանությամբ հրապարակումների թիվն աճում է, որոնք պահանջում են «գործողություններ ձեռնարկել» ԱՄՆ-ի կողմից աջակցվող հիմնադրամների, մասնավորապես՝ ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) գործունեության դեմ: Ի՞նչ է կատարվում երկրում: Ինչպես հիշեցնում է Deutsche Welle-ն, նոյեմբերի 20-21-ը Բաքվում խուզարկություններ են տեղի ունեցել հակակոռուպցիոն հետաքննության մեջ մասնագիտացած AbzasMedia հրատարակության խմբագրությունում։ Ոստիկանությունը պնդում է, որ […]

ԱԱԾ-ն նախապատրաստական աշխատանքներ է տանում Տավուշում.Հրապարակ

Այսօր տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի՝ սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների համանախագահների` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի նրա պաշտոնակից Շահին Մուստաֆաեւի հանդիպումը, որի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել անցած շաբաթ։ Հանդիպումը տեղի է ունենալու Իջեւանի ու Ղազախի սահմանի հատվածում։ Տեղեկություններ կան, որ արդեն մի քանի օր է՝ ԱԱԾ աշխատակիցները հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տանում Տավուշում: […]

Ղարաբաղում երկօրյա մարտերի ընթացքում Ադրբեջանը 193 զոհ ունի. CDSI

2023 թվականի 11 ամիսների ընթացքում Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության ոլորտի անդառնալի կորուստը կազմել է 258 մարդ։ Ռազմական հետազոտությունների կասպիական ինստիտուտի (CDSI) հաղորդմամբ՝ մարտական պայմաններում զոհվել է 212 մարդ: Միաժամանակ, հայկական կողմից կրակոցներից մահացել է 208 զինվոր, եւս չորսը՝ ականների պայթելու հետևանքով։ Ոչ մարտական կորուստների թիվը կազմել է 46, այդ թվում՝ ութը զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարների […]

F-16 կործանիչներ Թուրքիային՝ Ղարաբաղից հրաժարվելու պայմանով

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) մամուլի քարտուղար Օմեր Չելիքը հաղորդել է, որ ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջել է հրաժարվել աջակցել Ադրբեջանին` Ղարաբաղն ազատագրելու համար, եթե ցանկանում է ստանալ F-16 կործանիչները: Մինչդեռ Թուրքիան ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող բանակցությունները խաղաղության համաձայնագրի հանգեցնեն։ Նա նշել է, որ «եթե Հայաստանը հրաժարվի ապակառուցողական քայլերից, «3+3» համագործակցության […]

Շատերն են հիշում

Վերջերս Փաշինյանի մամուլի ասուլիսներն ու հարցազրույցները, ինչպես նաեւ ԱԺ-ում ելույթները աշխատում եմ բաց չթողնել, որ հասկանամ` ինչ նոր աղետ է սպասվում նրա արկածախնդիր եւ ապաշնորհ դիվանագիտությունից: Դատարկախոսություններ, ներքաղաքական դաշտի պիտակավորում, մեղավորների նշանակում՝ առանց որեւէ իրավական հիմքի եւ իրական մեղավորներին պատժելու քաղաքական կամքի. փաստորեն տարիներ առաջ մեկնարկած «որսը» ավարտվում է բանակի 5-րդ շարասյան դատարկ մատնանշմամբ: Նա […]

Բաքու է ժամանել Թուրքիայի Պաշտպանության նախարարը

Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 26-ին Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Յաշար Գյուլերը մեկնել է Ադրբեջան: Թուրք նախարարի այցի նպատակը Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ ձևաչափով պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելն է: Օդանավակայանում Յաշար Գյուլերին դիմավորել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված