27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ի ԴԵՊ

Կանանց դուր են գալիս “ծակող” այտերով տղամարդիկ

Ըստ հետազոտությունների` կանանց ավելի շատ դուր են գալիս “ծակող” այտերով տղամարդիկ, քան թե սափրված կամ մորուքով: Անգլիացի մասնագետները եկել են այն եզրակացության, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին դուր է գալիս, երբ տղամարդիկ հարթ սափրված չեն լինում: Նման տղամարդիկ կանանց թվում են ուժեղ, համարձակ եւ հասուն: Հենց այդպիսի հատկություններ է ցանկանում ցանկացած կին տեսնել իր պոտենցիալ զուգընկերոջ […]

Արքայազնը` դիջեյական վահանակի առջեւ /վիդեո/

Բրիտանական թագաժառանգ 63-ամյա արքայազն Չարլզն իրեն փորձել է որպես դիջեյ: Արքայազնն այցելել է “Yonge Street Mission” երիտասարդական կենտրոնը Տորոնտոյում, որի աշխատակիցները Չարլզին ցույց են տվել` ինչպես կառավարել դիջեյական վահանակը, որից հետո Չարլզը փորձել է ինքնուրույն անել դա եւ արժանացել է “ուսուցիչների” գովասանքին: Հավանաբար Չարլզը որոշել է օրինակ վերցնել որդուց` արքայազն Հարրիից, ով վերջերս որոշել էր […]

Բրիտանացին թռել է 730 մ բարձրությունից` առանց պարաշյուտի /վիդեո/

Բրիտանացի Գերի Քոներին առանց պարաշյուտի թռել է  730 մ բարձրության վրա թռչող ինքնաթիռից: Նա առաջին մարդն է, ով թռիչք է կատարել նման բարձրությունից` առանց պարաշյուտի: Թռիչքի համար 42-ամյա Գերին թեւերի տեսքով հատուկ կոստյում է իր համար պատրաստել: Նախքան հագուստը պատրաստելը, Գերին ուսումնասիրել է` ինչպես են մեծ թռչունները շարժում իրենց պոչը թռիչքի ուղղությունն ընտրելու ժամանակ: Այնուհետեւ […]

Աշխարհի ամենահայտնի հայը տոնում է իր 88-ամյակը /վիդեո/

Այսօր` մայիսի 22-ին, իր ծննդյան 88-ամյակն է նշում հայազգի աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրը: Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը ծնվել է  1924-ի մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականների ընտանիքում: Կարիերայի սկզբում Ազնավուրը հանդես էր գալիս  կոմպոզիտոր Պիեռ Ռոշի հետ: Այն բանից հետո, երբ նրանց նկատում է Էդիտ Պիաֆը, Ազնավուրը եւ Ռոշը մասնակցում են նրա համերգային շրջագայությանը Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում […]

Պարբերական սեքսի դրական կողմերը

Պարբերական սեքսը կարող է ոչ միայն մոտեցնել զուգընկերներին, այլ նաեւ դրական ազդեցություն է ունենալ առողջության վրա: Նման եզրակացության են եկել մասնագետները, ովքեր ուսումնասիրում են առողջական վիճակի եւ սեքսուալ կյանքի միջեւ փոխհարաբերությունները: Արեւմտյան Շոտլանդիայի համալսարանի մասնագետները կարծում են, որ այն մարդիկ, ովքեր առնվազն շաբաթը մեկ անգամ պարբերաբար սեքսով են զբաղվում, ավելի հեշտ են հաղթահարում սթրեսային իրավիճակները, […]

Շոն Փենը սեքսուալ բոյկոտի կոչ է արել կանանց

Հոլիվուդյան դերասան Շոն Փենը կոչ է արել այն բոլոր կանանց, ովքեր այցելել են Կաննի փառատոնում կայացած բարեգործական աճուրդին, իրենց զուգընկերներին սեքսուալ բոյկոտ հայտարարել այնքան ժամանակ, մինչեւ որ նրանք  գումար չնվիրաբերեն 2010-ի երկրաշարժից տուժած Հայիթիի վերականգնման համար: “Ես ցանկանում եմ, որ այս դահլիճում գտնվող յուրաքանչյուր կին, հարգելով Հայիթիի կանանց, ովքեր աշխարհի մյուս կանանցից ամենաշատն են տառապել, […]

Նախկին տղամարդուն չհաջողվեց դառնալ տիեզերքի ամենագեղեցիկ կինը

Ջեննա Տալակովան, ով նախկինում տղամարդ է եղել եւ հասավ նրան, որ իրեն թույլ տվեցին մասնակցել “Միսս տիեզերք” մրցույթին, որում նա Կանադան էր ներկայացնում, չի անցել եզրափակիչ փուլ: Տալակովան հայտնվել է 12 ամենագեղեցիկ աղջիկների խմբում, սակայն եզրափակիչ անցած 5 մասնակիցների մեջ չի հայտնվել: Գեղեցկուհու փաստաբանը հայտնել է, որ Ջեննան այնքան էլ չի տխրել, քանի որ ինքը […]

Եվրագոտու վարկային ճգնաժամի խնդիրները քննարկվել են սպորտային դահլիճում

ԱՄՆ նախագահ բարաք Օբաման եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը բանակցություններ են անցկացրել սպորտային դահլիճում, հաղորդում է “Reuters”-ը: Հանդիպումը կայացել է “մեծ ութնյակի” դաշտերում` Քեմփ Դեյվիդում: Օբաման Քեմերոնի ետեւից եկել է առավոտյան 7.15-ին: Մինչ պաշտոնական քաղաքական հանդիպումների սկսելը նրանք ուղեւորվել են սպորտային դահլիճ` մարզվելու վազքուղիների վրա: Օբաման եւ Քեմերոնն աշխուժորեն զրուցել են ճանապարհին, ինչպես նաեւ […]

Մահացել է “Bee Gees” խմբի վոկալիստ Ռոբին Գիբը /վիդեո/

62 տարեկանում լոնդոնյան հիվանդանոցներից մեկում մահացել է “Bee Gees” խմբի վոկալիստ, հայտնի երգիչ Ռոբին Գիբը, տեղեկացնում է “BBC”-ն: Վերջին ժամանակներս երգիչը տառապում էր աղիների եւ լյարդի քաղցկեղից: Երաժիշտն ինտենսիվ բուժման կուրս անցավ: Ուռուցքի հեռացումից հետո հայտնի դարձավ, որ նա սկսել է արդեն ապաքինվել, սակայն Գիբը հիվանդացավ թոքախտով  եւ կոմայի մեջ հայտնվեց: “Bee Gees” խումբը, որը […]

Յոգուրտը` պտղաբերության խթան

Մասնագետները հաստատել են տեղեկությունն այն մասին, որ յոգուրտը օգնում է նիհարել, ինչպես նաեւ ազդում է սեքսուալ գործոնի վրա: Մկների վրա կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ արուներն ավելի շատ են ունակ լինում բեղմնավորելու, իսկ էգերի մոտ մեծանում են սեռական օրգանները: Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները որոշել են ապացուցել, որ յոգուրտի օգտագործումն իսկապես օգնում է նիհարելուն: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված