18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Կանանց դուր են գալիս “ծակող” այտերով տղամարդիկ

Ըստ հետազոտությունների` կանանց ավելի շատ դուր են գալիս “ծակող” այտերով տղամարդիկ, քան թե սափրված կամ մորուքով:

Անգլիացի մասնագետները եկել են այն եզրակացության, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին դուր է գալիս, երբ տղամարդիկ հարթ սափրված չեն լինում: Նման տղամարդիկ կանանց թվում են ուժեղ, համարձակ եւ հասուն: Հենց այդպիսի հատկություններ է ցանկանում ցանկացած կին տեսնել իր պոտենցիալ զուգընկերոջ մեջ:

Հետազոտությանը մասնակցել են 18-44 տարեկան կանայք: Նրանց առաջադրանքն էր գնահատել լուսանկարում պատկերված տղամարդկանց: Նույն տղամարդիկ կանանց մոտ տարբեր էմոցիաներ են առաջացրել` կախված այն բանից` սափրված են, թե ոչ:

Այն տղամարդիկ, ովքեր խիտ մորուք ունեն, կանանց թվում են ավելի տղամարդկային եւ ագրեսիվ: Նրանք ֆիզիկապես չեն գրավում կանանց, սակայն քանի որ արտաքնապես մի քանի տարով մեծ են երեւում իրենց տարիքից: Նման տղամարդկանց չեն ընտրում ռոմանտիկ հարաբերությունների համար:

Հարթ սափրված տղամարդիկ կանանց թվում են ոչ հասուն եւ թույլ: Նման տղամարդիկ 2-րդն են պոտենցիալ զուգընկերների ցանկում ռոմանտիկ հարաբերությունների համար: Կանայք նրանց “մայրիկի բալիկներ” են համարում:

Դեմքի վրայի մազերը համարվում են ոչ միան սոցիալական, այլ նաեւ սեքսուալ ազդանշան, ինչպես նաեւ տղամարդու  կենսաբանական հասունության  նշան: Թեթեւ մազածածկույթը տղամարդու դեմքի վրա կանայք ընդունում են որպես հաջողության  եւ տղամարդկային հատկանիշների խորհրդանիշ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ