24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շոն Փենը սեքսուալ բոյկոտի կոչ է արել կանանց

Հոլիվուդյան դերասան Շոն Փենը կոչ է արել այն բոլոր կանանց, ովքեր այցելել են Կաննի փառատոնում կայացած բարեգործական աճուրդին, իրենց զուգընկերներին սեքսուալ բոյկոտ հայտարարել այնքան ժամանակ, մինչեւ որ նրանք  գումար չնվիրաբերեն 2010-ի երկրաշարժից տուժած Հայիթիի վերականգնման համար:

“Ես ցանկանում եմ, որ այս դահլիճում գտնվող յուրաքանչյուր կին, հարգելով Հայիթիի կանանց, ովքեր աշխարհի մյուս կանանցից ամենաշատն են տառապել, ասի այն տղամարդուն, ում հետ եկել է այստեղ, որ չի կենակցի նրա հետ, մինչեւ որ վերջինս նվիրատվություն չանի”,-հայտարարել է իր հասարակական գործունեությամբ հայտնի դերասանը:

Այդ պահին դահլիճում են գտնվել դերասանուհիներ Ջեսիկա Չեստեյնը եւ Դայանա Քրյուգերը, մոդելյոր Ժան-Պոլ Գոտիեն, պրոդյուսեր Հարվի Վայնշտայնը, դերասաններ  Յուեն Մաքգրեգորը, Բեն Ստիլլերը եւ Քրիս Ռոքը:

Բարեգործական աճուրդին խաղարկվել են մեկ տեղ “U2” խմբի համերգին եւ խմբի վոկալիստ Բոնոյի կիթառը, 3 ուղեգիր դեպի Հայիթի` Փենի ուղեկցությամբ, նկարիչ Շեփարդ Ֆեյրիի դիմանկարներից եւ հանդիպման հրավեր Մոնակոյի արքայազն Ալբերտի հետ: Երեկոյի հյուրերն ընդհանուր առմամբ` Փենի “սպառնալիքներից վախենալով”` նվիրաբերել են 1.3 մլն եվրո:

Կաննի կինոփառատոնը բացվել է 2012-ի մայսիսի 16-ին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ