Պարբերական սեքսի դրական կողմերը
Պարբերական սեքսը կարող է ոչ միայն մոտեցնել զուգընկերներին, այլ նաեւ դրական ազդեցություն է ունենալ առողջության վրա: Նման եզրակացության են եկել մասնագետները, ովքեր ուսումնասիրում են առողջական վիճակի եւ սեքսուալ կյանքի միջեւ փոխհարաբերությունները:
Արեւմտյան Շոտլանդիայի համալսարանի մասնագետները կարծում են, որ այն մարդիկ, ովքեր առնվազն շաբաթը մեկ անգամ պարբերաբար սեքսով են զբաղվում, ավելի հեշտ են հաղթահարում սթրեսային իրավիճակները, ինչպիսին օրինակ կարող է լինել ելույթով հանդես գալը: Բանն այն է, որ օկսիտոցինը եւ էնդորֆինները, որոնք արտադրվում են սեռական հարբերությունների ժամանակ, խթանում են ուղեղի այն մասերը, որոնք պատասխանատու են հաճույքների համար` դրանով իսկ պաշտպանելով օրգանիզմը դեպրեսիաներից եւ անհանգստությունից:
Որպեսզի հնարավորություն ունենաք օգտագործել “երջանկության” այդ հորմոնները, բոլորովին էլ պարտադիր չէ օրգազմ ապրել, չնայած դրանց ամենամեծ քանակությունն արտադրվում է հենց հաճույքի գագաթնակետին:
Սեքսն օգնում է նորմալ քնի ռեժիմ հաստատել, քանի որ էնդորֆիններն օգնում են ուղեղին եւ մարմնին թուլանալ: Հենց օրգազմ ապրելուց հետո էլ շատ մարդիկ զգացել են, որ այլեւս ցավեր չեն զգում մեջքի կամ գլխի ցավ: Պարբերական սեքսուալ կյանքը նաեւ կազատի ձեզ հարբուխից, քանի որ մարդկանց մոտ ուժեղանում է իմունիտետը: