01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Արքայազնը` դիջեյական վահանակի առջեւ /վիդեո/

Բրիտանական թագաժառանգ 63-ամյա արքայազն Չարլզն իրեն փորձել է որպես դիջեյ:

Արքայազնն այցելել է “Yonge Street Mission” երիտասարդական կենտրոնը Տորոնտոյում, որի աշխատակիցները Չարլզին ցույց են տվել` ինչպես կառավարել դիջեյական վահանակը, որից հետո Չարլզը փորձել է ինքնուրույն անել դա եւ արժանացել է “ուսուցիչների” գովասանքին:

Հավանաբար Չարլզը որոշել է օրինակ վերցնել որդուց` արքայազն Հարրիից, ով վերջերս որոշել էր եւս փորձել իրեն այդ ասպարեզում, ընդ որում` նա ցանկանում է աշխատել ռեգգի ոճում: Ենթադրվում է, որ Հարրին տարվել է ռեգգիով Ճամայկա կատարած այցելությունից հետո, որը կայացել էր Եղիսաբեթ 2-րդի “ադամանդե” հոբելյանի շրջանակներում:

Ներկա պահին Չարլզը եւ նրա կինը` Քորնուելի դքսուհի Կամիլլան, չորսօրյա այցով Կանադայում  են, որը կրկին հոբելյանի առիթով է:

2 շաբաթ առաջ Չարլզն իրեն փորձեց նաեւ հաղորդավարության ասպարեզում: Նա եղանակի տեսություն վարեց “BBC Scotland”  հեռուստաալիքի եթերում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ