02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մահացել է “Bee Gees” խմբի վոկալիստ Ռոբին Գիբը /վիդեո/

62 տարեկանում լոնդոնյան հիվանդանոցներից մեկում մահացել է “Bee Gees” խմբի վոկալիստ, հայտնի երգիչ Ռոբին Գիբը, տեղեկացնում է “BBC”-ն:

Վերջին ժամանակներս երգիչը տառապում էր աղիների եւ լյարդի քաղցկեղից: Երաժիշտն ինտենսիվ բուժման կուրս անցավ: Ուռուցքի հեռացումից հետո հայտնի դարձավ, որ նա սկսել է արդեն ապաքինվել, սակայն Գիբը հիվանդացավ թոքախտով  եւ կոմայի մեջ հայտնվեց:

“Bee Gees” խումբը, որը մեծ հռչակ էր վայելում 1970-ականներին, բաղկացած էր 3 եղբայրներից` Ռոբինից, Բարրիից եւ Մորիսից: Նրանք ծնունդով Մեծ Բրիտանիայից էին, սակայն հետագայում տեղափոխվեցին Ավստրալիա:

2003-ին Մորիսը մահացավ, եւ խումբը դադարեց գոյություն ունենալ: 2009-ին սակայն Բարրին եւ Ռոբինը հայտարարեցին խմբի վերականգնման մասին, բայց այս անգամ խանգարեց Ռոբինի առողջական վատ վիճակը: Խմբի սկավառակների վաճառքն ամբողջ աշխարհում գերազանցում է 100 միլիոնը:
“Bee Gees”-ը համարվում է համաշխարհային երաժշտական ինդուստրիայի ամենահաջողակ խմբերից մեկը:

http://youtu.be/v1Yy7ipENM8

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ