02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Կրկին խաղաղապահների մասին. Առավոտ

Օրերս պատասխանելով «Դոյչե վելե» լրատվամիջոցի հարցին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը երբեք դեմ չի եղել Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը, սակայն… Հայաստանում այդ «սակայն»–ից հետո ասվածն անտեսում են, և մնացածն այսպես են հասկանում, իբր վաղը կամ մյուս օրը ՄԱԿ-ը պատրաստվում է խաղաղապահներ տեղակայել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին։ Հանրապետականները, իրար հերթ չտալով, սկսեցին փառաբանել այս փայյուն գաղափարը, ընդդիմադիրներից ոմանք […]

«Սաշիկի розыгрыш»-ը. Իրատես de facto

Մասիս քաղաքի ոչ այնքան բարեկիրթ անցուդարձին անդրադարձել ենք մի քանի անգամ հուսալով, որ քաղաքային իշխանությունը, քաղաքապետ Սաշա Հակոբյանի գլխավորությամբ, կարգ ու կանոն կհաստատի այս քաղաքում։ Քաղաքապետ պարոն Հակոբյանը կապ հաստատեց խմբագրության հետ, ցանկանալով հանդես գալ պատասխան նյութով, թերևս նաև` հերքմամբ։ Հասկանալի է, մենք պետք է հանդիպեինք նրա հետ, ուշի ուշով լսեինք նրա պատճառաբանություններն ու փաստարկները և դրանք կուսական մաքրությամբ […]

Բակո Սահակյանը գիծ քաշեց. Ժողովուրդ

ԼՂՀ նախագահ Բակո Աահակյանը երեկ պատասխանելով հայկական ԶԼՄ-ների եւ արտերկրից ժամանած լրագրողների հարցերին՝ մի քանի կաիեւոր հայտարարություններ էր արել։ Նա արձանագրել է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման բանակցային ձեւաչափը խեղաթյուրված է։ «Խանգարված ձեւաչափի պայմաններում անհնար է հասնել ԼՂՀ խնդրի կարգավորման վերջնական լուծման։ Ցանկացած առաջարկություն չի կարող իրականացվել, քանի դեռ մենք բանակցությունների կողմ չենք։ Դուք գիտեք, որ […]

Թուրքիան երբեք նման բան Ալիեւին թույլ չի տա. Հրապարակ

Ռուսաստանյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին «նոն-ստոպ» ռեժիմով Ադրբեջան մեկնող ռուսական էմիսարները փորձում են «բլից-կրիգ» իրականացնել նաեւ դիվանագիտական «գետնի» վրա՝ կանխելով թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան, այդ թվում եւ Ղարաբաղ կատարած այցի, թե սպասվելիք նոր հրադադարի համաձայնագրի արդյունքները։ Թե Լավրովը, թե դրանից առաջ Շոյգուն ու Պատրուշեւը եւ թե այսօր Մեդվեդեւը մեկ հարց են դնելու անհաջող «բլից-կրիգից» […]

Վտանգավոր զինադադար. Հայկական Ժամանակ

Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է գնա 1994 թվականի զինադադարի մասին համաձայնագրի վերանայմանը։ Այս մասին երեկ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված «Ղարաբաղյան թեժացում. հետեւություններ եւ անելիքներե փորձագիտական կլոր սեղանի ընթացքում հայտարարեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի վորձւսգետ Ռուբեն Մեհրաբյանը։ Նա ասաց, որ հայկական կողմը ոչ մի դեպքում չպետք է գնա զինադադարի […]

Ինչու Սերժ Սարգսյանն անսպասելի մեկնեց. Իրավունք

Միգուցե շատերի համար անբացատրելի մնաց, թե ինչու այս խառը օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անսպասելի այց կատարեց Գերմանիա։ Սակայն դրա բացատրությունը կա, այն էլ՝ մի քանի տեսանկյունից։ կսենք նրանից, որ ներկայումս Գերմանիան է ԵԱՀԿ գործող նախագահը։ Մինսկի խումբն էլ, որ այս օրերին կրկին ակտիվացել է եւ այցելել տարածաշրջան, ի վերջո ԵԱՀԿ-ի կազմում գործող միավոր Է։ Եվ, թերեւս, այդ հանգամանքից […]

Ինչու չի կրակում Ադրբեջանի զենքը. Հրապարակ

Երկու օր է, ինչ ռուսական եւ հայկական ռազմական կուլիսներում բուռն քննարկման թեմա է Ռուսաստանից գնված, Ադրբեջանի կողմից կիրառված «Սմերչ» հրթիռի չպայթելու «պարադոքսը»։ «Սա պատմության մեջ չլսված դիպված է, ինչը կարող է նշանակել, որ կամ Ռուսաստանն անորակ զենք է արտադրում եւ վաճառում, կամ Ադրբեջանը թանկարժեք զենքի կույտի պահեստ է պարզապես, եւ Ալիեւը տեխնիկայի եւ մարդկային ահավոր […]

Զուր պատրանքներ չփայփայենք. Առավոտ

Քաղաքականությունն, իհարկե, դաժան բան է։ Հայաստանում Ուկրաինայի ադրբեջանամետ վարքագիծը բացատրում են հետեւյալ կերպ. 2014 թվականի մարտի 14-ին Հայաստանն այն 11 ՝ բավականին «տհաճ» երկրների շարքում էր, որոնք դեմ են արտահայտվել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը դատապարտող ՄԱԿ-ի փաստաթղթին։ Ուկրաինայի իշխանությունն, ըստ այդմ, քաղաքական «մուռ է հանում» մեզնից։ Մասամբ համաձայն եմ՝ Ղրիմի անեքսիան դատապարտելի քայլ էր, եւ […]

Հրատապ լուծում պահանջող խնդիրներ. Ժողովուրդ

Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի` հատկապես անցած հինգ օրերը դեռ երկար կվերլուծվեն, սակայն արդեն իսկ կարող ենք արձանագրել մի քանի խնդիրներ, որոնք ի հայտ եկան այս օրերին եւ արդեն իսկ քննարկվում են հանրության սրջսւնում եւ կոնկրետ լուծումներ են պահանջում։ Այսպես՝ թիվ մեկ խնդիրը, որն ի հայտ եկավ, եւ որի լուծումը պետական անվտանգության խնդիր է, անօդաչու թռչող սարքերը վնասազերծող գերժամանակակից […]

Ինչի կարիք կա, ես կանեմ. Ժամանակ

«Սահմանի համար ամեն ինչ անում ենք։ Առաջին անգամ չի, 90 թվից միշտ էլ արել եմ։ Ինչի կարիք կա, ես կանեմ», – հայտարարել է ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Հարցին՝ բացի ֆինանսական, նյութական աջակցությունից, ինքներդ չուզեցի՞ք գնալ սահման՝ Ս. Ալեքսանյանը պատասխանեց. «Ես շատ ուզեցա, բայց իմ ընկերները չթողեցին»։ Ո՞ր ընկերները չեն թողել՝ հարցին էլ նա պատասխանեց. «Առաքել Մովսիսյանն էլ, մնացածն էլ, սաղ ասեցին՝ մի արի, դու մնա»։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի