22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Թուրքիան երբեք նման բան Ալիեւին թույլ չի տա. Հրապարակ

Ռուսաստանյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին «նոն-ստոպ» ռեժիմով Ադրբեջան մեկնող ռուսական էմիսարները փորձում են «բլից-կրիգ» իրականացնել նաեւ դիվանագիտական «գետնի» վրա՝ կանխելով թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան, այդ թվում եւ Ղարաբաղ կատարած այցի, թե սպասվելիք նոր հրադադարի համաձայնագրի արդյունքները։

Թե Լավրովը, թե դրանից առաջ Շոյգուն ու Պատրուշեւը եւ թե այսօր Մեդվեդեւը մեկ հարց են դնելու անհաջող «բլից-կրիգից» դեռ ուշքի չեկած, բոլոր ռուս հյուրերին շնորհակալությամբ հեղեղած Ալիեւի առաջ՝ պետք է անդամակցել ԵԱՏՄ-ին:

Ալիեւը ծանրացնում է հարցի պատասխանը, սակայն, նույն աղբյուրների փոխանցմամբ, Թուրքիան երբեք նման բան Ալիեւին թույլ չի տա։ Հակադարձ հայցով էլ Ռուսաստանը վախեցնում է Ալիեւին, որ Հայաստանը կգրավի էլի որոշ տարածքներ։ Հայաստանն էլ, շատ լավ հասկանալով, որ իրեն փորձում են այս խաղում օգտագործել, լայն համագործակցություն է սկսել Եվրոպայի հետ։ Առաջիկա շաբաթ Ղարաբաղ կայցելեն եվրոպական հայտնի դեմքեր, որոնք հենց Արցախից Ղարաբաղի օգտին հայտարարություններ կանեն՝ բնականաբար, «չանտեսելով» Ռուսաստանին։ Մեր աղբյուրները չցանկացան անուններ տալ. «Կգան՝ կտեսնեք»։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ