15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Սաշիկի розыгрыш»-ը. Իրատես de facto

Մասիս քաղաքի ոչ այնքան բարեկիրթ անցուդարձին անդրադարձել ենք մի քանի անգամ հուսալով, որ քաղաքային իշխանությունը, քաղաքապետ Սաշա Հակոբյանի գլխավորությամբ, կարգ ու կանոն կհաստատի այս քաղաքում։ Քաղաքապետ պարոն Հակոբյանը կապ հաստատեց խմբագրության հետ, ցանկանալով հանդես գալ պատասխան նյութով, թերևս նաև` հերքմամբ։ Հասկանալի է, մենք պետք է հանդիպեինք նրա հետ, ուշի ուշով լսեինք նրա պատճառաբանություններն ու փաստարկները և դրանք կուսական մաքրությամբ ներկայացնեինք մեր ընթերցողներին։

Ցավոք, պայմանավորված օրը, այսինքն՝ ապրիլի 1-ին, Մասիսի քաղաքապետը չներկայացավ հանդիպման (հավանաբար, նա ապրիլմեկյան կատակ էր արել՝ ռուսի ասածով` розыгрыш թերեւս, իսկ մենք լուրջ էինք ընդունել։ Ցավալի է։ Սակայն ասենք, որ այսօր էլ պատրաստ ենք նրա ներկայացրած նյութը հրապարակելու։ Իսկ մինչ այդ զարմանալի բաներ կատարվեցին Մասիս քաղաքում, որը և ներկայացնում ենք, հուսալով, որ այս պատվարժան քաղաքի իշխանությունը վերջապես դարձի կգա։ Հուսանք և սպասենք հավատով։

Լճի (կամ լողավազանի) ափին այս օրերին բուռն թափով շարունակվում է մեծածավալ շինարարությունը։ Մեր հուսալի աղբյուրը, սակայն, ձեռքը անհույս թափահարեց, քանզի Մասիսի փոխոստիկանապետ Զոհրաբ Թազայանն ավարտին է հասցնում լճափնյա եռահարկ շենքի կառուցումը։ Տիար Զոհրաբն ապրում է իր սեփական տանը, և կեցցե նա, զի շատ դժվար է համակերպվել այն մտքի հետ, թե ներկա որևէ փոխոստիկանապետ ապրում է երկսենյականոց բնակարանում։ Ցավոք,
տիար Թազայանի անձնական ավտոտնակը փակել է մուտքը դեպի գլխավոր փողոց։ Սակայն վերադառնանք մեզ արդեն հարազատ դարձած լճակ-լողավազանը։ Հիշո՞ւմ եք, քա- ղաքապետ տիար Սաշայի եղբորորդին՝ Կարապետ Հակոբյանը, մի քանի օր առաջ հարձակվել էր լճակի և քաղաքի արժանապատվության համար կենաց-մահու պայքարի ելած Օլգա Աարգսյանի վրա։ Հարձակումը կրկնվում է մի քանի օր անց:

Մանրամասները` թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ