15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վտանգավոր զինադադար. Հայկական Ժամանակ

Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է գնա 1994 թվականի զինադադարի մասին համաձայնագրի վերանայմանը։
Այս մասին երեկ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված «Ղարաբաղյան թեժացում. հետեւություններ եւ անելիքներե փորձագիտական կլոր սեղանի ընթացքում հայտարարեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի վորձւսգետ Ռուբեն Մեհրաբյանը։

Նա ասաց, որ հայկական կողմը ոչ մի դեպքում չպետք է գնա զինադադարի մասին համաձայնագրի վերանայմանը, որովհետեւ դա հանգեցնելու է զինադադարի պահպանման ձեւաչափից Լեոնային Ղարաբաղի դուրսբերման, ինչն Ադրբեջանի ու Ռուսաստանի ցանկությունն է:

Սակայն, նրա խոսքով, կա պայմանագիր ու կա խնդիր, որը հետևյալն է՝ 1994թ. զինադադարի պայմանագիրը թույլ չտվեց, որպեսզի Ադրբեջանը իր այս սանձազերծած հարձակումը ԼՂ-ի վրա չգործի։ Մեհրաբյանի կարծիքով, համաձայնագրին ձեոք չտալով, հայկական կողմը պետք է հարց բարձրացնի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներկայացված նոր ռեժիմները իրա-կանացնելու մասին, այն է՝ վստահության միջոցառումների միջազգային մեխանիզմների ներդրում իր ռազմատեխնիկական բաղկացուցիչով, հետաքննությունների մեխանիզմի ներդրում զինադադարի ռեժիմի հնարավոր խախտումների դեպքում ինչ պետք է արվի։

«Հայկական կողմն այսօր անելիք շատ ունի։ Դիվանագիտության խնդիրն է՝ ուղղել Ռոբերտ Քոչարյանի կողմից գործած սարսափելի, այլ խոսքերով չբնութագրեմ, սխալը. ԼՂ-ն պետք է լինի բանակցության կողմ, Լեոնային Ղարաբաղի ճակատագիրը հնարավոր չէ լուծել առանց Լեոնային Ղարաբաղի»,-ասաց Մեհրաբյանը` հավելելով, որ այն դիվանագիտությունը, որը վարում էր հայկական դիվանագիտական կորպուսը մինչ ապրիլի 1-ը, պետք է վերաորակավորվի, իսկ ներկայիս արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը պետք է հեռանա կամ հեռացվի պաշտոնից։

«Մեզ պետք է այլ դիվանագիտություն, եւ մեզ պետք է այլ որակի աշխատանք դիվանագիտության մեջ, հ հայ զինվորն այսօր հերոսաբար պաշտպանելով սահմանը, գերազանց հաղթաթղթեր է տվել հայկական դիվանագիտությանը։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ