Բակո Սահակյանը գիծ քաշեց. Ժողովուրդ
ԼՂՀ նախագահ Բակո Աահակյանը երեկ պատասխանելով հայկական ԶԼՄ-ների եւ արտերկրից ժամանած լրագրողների հարցերին՝ մի քանի կաիեւոր հայտարարություններ էր արել։ Նա արձանագրել է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման բանակցային ձեւաչափը խեղաթյուրված է։ «Խանգարված ձեւաչափի պայմաններում անհնար է հասնել ԼՂՀ խնդրի կարգավորման վերջնական լուծման։ Ցանկացած առաջարկություն չի կարող իրականացվել, քանի դեռ մենք բանակցությունների կողմ չենք։ Դուք գիտեք, որ 1994-ին ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթնաժողովում ընդունված որոշման համաձայն՝ Լեռնային Ղաիւսբաղը հանդիսանում է հակամարտության կողմ։ Այս որոշումը մինչ օրս պահպանում Է իր իրավական ուժը»,– հայտարարել Է Բակո Աահակյանը։
Փաստորեն, ԼՂՀ նախագահը հստակ եւ աներկբա ասել է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանին։ Ավելին՝ ԼՂՀ-ն բանակցություններին մասնակցելու է որպես ինքնիշխան սուբյեկտ, թեկուզ եւ միջազգային հանրության կողմից չճանաչված։ Հաջորդ կարեւոր ուղերձը, որը Բակո Աահակյանը հնչեցրել է, վերաբերել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը կրկին անգամ խախտելուն։ «Եթե Ադրբեջանը փորձի կրկին անգամ խախտել հրադադարը, ապա մենք կիրականացնենք հակահարված նման հակառակորդի, պայմանավորվածությունները չհարգող կողմի նկատմամբ, չենք կարող այլ մոտեցում ունենալ»,-հայտարարել Է ԼՂՀ Նախագահը։