07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ինչու Սերժ Սարգսյանն անսպասելի մեկնեց. Իրավունք

Միգուցե շատերի համար անբացատրելի մնաց, թե ինչու այս խառը օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անսպասելի այց կատարեց Գերմանիա։ Սակայն դրա բացատրությունը կա, այն էլ՝ մի քանի տեսանկյունից։ կսենք նրանից, որ ներկայումս Գերմանիան է ԵԱՀԿ գործող նախագահը։ Մինսկի խումբն էլ, որ այս օրերին կրկին ակտիվացել է եւ այցելել տարածաշրջան, ի վերջո ԵԱՀԿ-ի կազմում գործող միավոր Է։ Եվ, թերեւս, այդ հանգամանքից ելնելով էլ է նաեւ Գերմանիայի արտգործնախարարությունը դարաբաղյան թեմայի ուղղությամբ վերջին օրերին բավականին ակտիվացել, մինչդեռ առաջներում Բեռլինը «հերթապահ» հայտարարություններից այն կողմ չէր անցնում։

Բայց նաեւ Գերմանիան Մինսկի խմբի համանախագահների թվում չէ, այսինքն Ղարաբաղի հարցում, որպես թեկուզեւ ԵԱՀԿ գործող նախագահ, գործնական տեսանկյունից նրա դերն ու հնարավորությունները, մեղմ ասած, էական չեն։
Բայց այդ երկրին մոտենանք մեկ այլ կողմից, դեռ անցած տարի, երբ կանցլեր Մերկելն այցելեց Թուրքիա, անմիջապես էլ շրջանառության մեջ մտան խոսակցություններ, որ պաշտոնական Բեռլինի եւ Անկարայի միջեւ մերձեցման որոշակի երանգներ են նկատվում։ Այլ խոսակցություններն էլ ավելի առաջ կայացան այս տարվա ընթացքում, երբ տիկին Մերկելը, փախստականների հայտնի հարցով սկսեց Թուրքիայի հետ այն աստիճանի խոցելի պայմանավորվածություններ ձեռք բերել, որ բախվեց Եվրոպայով մեկ ծավալված բուռն քննադատությանն ու ընդհուպ մինչեւ կասկածի տակ դրեց Շենգենյան համակարգի ապագան։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ