11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Պաշտոնական Բաքվի շահերից չի բխում Սերժ Սարգսյանի թուլացումը. Առավոտ

«Առավոտ» թերթը զրուցել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ: Ադրբեջանը զարմանալիորեն չօգտվեց հուլիսի 17-ից Երեւանում ստեղծված իրավիճակից՝ սահմաններում լայնածավալ գործողությունների համար: Ալիեւի ռազմատենչության ֆոնին դա շատ անբնական է ընկալվում: Ադրբեջանի ղեկավարությունը, հավանաբար, գիտակցում է, որ ապրիլյան ռազմագործողության կրկնությունն ուղղակի կվիժեցնի այն քաղաքական ձեռքբերումները, որոնք ունեցավ պաշտոնական Բաքուն նախ՝ Վիեննայում, ապա՝ Սանկտ Պետերբուրգում: Ալիեւն արդեն […]

Ինչո՞ւ է պարբերաբար փակվում Լարսի անցակետը. ՀԺ

«Հայաստանն ու Ռուսաստանը իրար կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Լարսը, շարունակում է գործել սահմանափակումներով։ Այդ ճանապարհով մեքենաները կարող են անցնել միայն օրվա լուսավոր ժամերին՝ առավոտյան 6–ից մինչև երեկոյան 8-ը։ ՀՀ տրանսպորտի և կատի նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ առնվազն առաջիկա երկու շաբաթներին ճանապարհը կաշխատի այդ ռեժիմով։ […]

Արտառոց և աղմկահարույց դեպք մանկապարտեզում. ՀԺ

«Երբ առավոտյան ձեր երեխային ուղարկում եք մանկապարտեզ, ստույգ ճշտեք մանկապարտեզի համարը: Եթե դա թիվ 126 մանկապարտեզն է, ձեր երեխան կդաստիարակվի այնտեղ Տեր Թոդիկի ավանդական մեթոդներով… Սա իմ երեխայի միայն մի ձեռքն է… Դայակը պնդում է, որ պատժել է երեխային ուղղակի նրան քնքուշ տեղափոխելով, որի արդյունքում ունենք կապտուկներ, եղունգների հետքեր… Հարգելիներս, երբ արդարությունը լռում է, չարությունը […]

Գողացել են անտակ աղբամանները.Հժ

«Եվրամիության տրամադրած 200 հազար եվրո դրամաշնորհով Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ջուջևան և Բաղանիս համայնքներում խմելու ջրագծեր են կառուցվել, նաև Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին, Բաղանիս– Ջուջևան հատվածում 7 հատ բետոնյա կառույցներ են սարքել, յուրաքանչյուրի մեջ տեղադրվել է 80 սմ լայնությամբ, 60 սմ երկարությամբ 4 հատ աղբաման, որոնց մեջ Էլ աղբի դույլեր են դրվել։ Աղբամանները տեղադրվել են, որպեսզի […]

Ինչու է փակվել Կյուրեղյաններին օժանդակելու համար բացված հաշվեհամարը.Հժ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սասնա ծոեր» խմբի անդամ Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների հայրը Արմենակ Կյուրեղյանը, երեկ մեզ հետ զրույցում պարզաբանեց մեր այն տեղեկությունը, որ իրենց օժանդակելու համար բացված հաշվեհամարը փակվել է։ Տեղեկությունը մեզ հայտնել էր «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը։ «Առանց մեզ տեղյակ պահելու հաշվեհամար էր բացվել, երբ որ իմացա […]

Երկու տարվա ընթացքում մանրածախ առևտրի ծավալները նվազել են ավելի քան 10 տոկոսով․Հժ

«Մանրածախ առևտրի ծավալները Հայաստանում շարունակում են նվազել: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին կիսամյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մանրածախ առևտրի ծավալները նվազել են 4,3 տոկոսով: Մանրածախ առևտրի ծավալների նվազումն արձանագրվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ: 2015 թվականի առաջին կիսամյակում էլ 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազումը 6,7 տոկոս էր: Փաստորեն երկու տարվա ընթացքում մանրածախ առևտրի […]

Հայաստանում ալյուրի արտադրությունը նվազել է 16,7 տոկոսով .Ժողովուրդ

«Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա վեց ամիսների արդյունքներով Հայաստանում ալյուրի արտադրությունը նվազել է 16,7 տոկոսով: «Ժողովուրդ»–ը փորձեց անմիջական ալյուր արտադրողներից պարզել, թե ինչով է պայմանավորված նման մեծ ծավալի անկումը։ «Մանչո գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Իվան Մոսոյանն ալյուրի շուկայում ստեղծված վիճակը հետևյալ կերպ պարզաբանեց. «Իմ գոտին էլ է բավականին ձգված, ժողովուրդն էլ է բավականին ձգվել, որովհետև […]

Որքա՞ն ժամանակ շահեց Սերժ Սարգսյանը. Ժողովուրդ

«Երեկ Հայաստանի նախագահական կայքը պաշտոնապես ազդարարեց, որ Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին մեկնելու է Մոսկվա, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս հաղորդագրությունն ուշագրավ է այն տեսանկյունից, որ դրանում ոչինչ նշված չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպելու եւ ԼՂՀ խնդրի շուրջ բանակցելու մասին: «Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը Մոսկվայում հանդիպում կունենա նախագահ Պուտինի հետ: […]

Նոր մանրամասներ Ոստիկանության Գորիսի բաժնի պետի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից. Ժողովուրդ

««Ժողովուրդ»-ը այս տարվա մարտի 18-ին հրապարակել էր, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում գտնվող «Դիանա» ռեստորանի դիմաց ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի էր ունեցել ծեծկռտուք: Ոստիկանապետը ծեծի էր ենթարկել իր հետ վեճի բռնված երիտասարդներին, որոնց մեջ եղել էր նաև ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալ Մուշեղ Գևորգյանի եղբայրը՝ Արթուր Գևորգյանը: Դեպքի վայրում էին […]

«Ով բռնել է, թող նա մտածի». Ժողովուրդ

«Ինչպես հայտնի է՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ անցած տարվա մայիսի 20-ին տեղի ունեցած մահափորձի քրգործով մեղադրյալներից մեկը Արա Բուդաղյանն էր, որը շուրջ մեկ տարի կալանքի տակ մնալուց հետո, ի վերջո, ազատ արձակվեց, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։ «Ժողովուրդ»–ը Սյունիքի մարզպետից փորձեց պարզել, թե ո՞վ պետք է պատասխան տա Բուդաղյանին մեկ տարի անհիմն կալանքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի