09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ներսես Նազարյանին հաջողվել է ապացուցել`Սերժ Սարգսյանին , որ իրեն զրպարտել են. Հրապարակ

«Մեր տեղեկություններով՝ Երևանի փրկարարական վարչության պետ Ներսես Նազարյանին հաջողվել է ապացուցել, որ իրեն զրպարտել են, արժանանալ ներման և վերադառնալ պետական համակարգ։

Բանն այն է, որ «Վանոյի Արտակի» ձերբակալումից հետո քննությամբ ինչ-որ հանգամանքներ են ի հայտ եկել։ Եվ Երևանի նախկին ոստիկանապետը համոզել է Սերժ Սարգսյանին, որ իր վրա «շառ» են արել, իսկ Գասպարյանը ոչ թե պաշտպանել է իր ենթակային, այլ «կրակի վրա յուղ է լցրել»։

Հիշեցնենք, որ Նազարյանը Երևանի ոստիկանապետի պաշտոնից ազատվեց 2013թ. ապրիլին, ըստ վարկածներից մեկի՝ նա չէր կարողացել կանխել Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքների ժամանակ ոստիկանների բռնությունները, սակայն առավել իրական էր այն, որ նրա անունը շրջանառվում էր «ֆինանսական բուրգի» գործով, որտեղ մեծ գումարների ստվերային շրջանառություն և ապօրինի գործարքներ էին կատարվել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ