26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Վիզա չտալ Վրաստանից մեկնող հայերին. 168 ժամ

“168 ժամ”-ի տեղեկություններով, վերջին շրջանում Հայաստանի քաղաքացիները գերադասում են արտերկիր մեկնել Թբիլիսիից, քանի որ Վրաստանից բոլոր ուղղություններով ավիատոմսերը զգալիորեն էժան են Երեւանից իրականացվող թռիչքների տոմսերից։ Պարզվում է՝ մեր իշխանությունները գտել են նաեւ այդ երեւույթի դեմ պայքարելու ճանապարհը։ Ավիափոխադրումների արժեքի էժանացմանն ուղղված քայլեր ձեռնարկելու փոխարեն՝ կառավարությունում ավելի հեշտ ձեւ են գտել պարզապես ներքին կարգով խնդրել-հորդորել են, […]

Գուժ Մանուկյանի կյանքին վտանգ չի սպառնում. Առավոտ

Ըստ “Առավոտ”-ի, երեկ լուրեր տարածվեցին այն մասին, թե դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանն առողջական լուրջ խնդիրներով տեղափոխվել է ”Նաիրի” բժշկական կենտրոն։ Այնտեղից թերթին  տեղեկացրին, որ դերասանը թունավորվել է եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակն էլ գնալով կայունանում է

Որտե՞ղ եւ ինչպես ծննդաբերել. Ազգ

Ըստ “ Ազգ” օրաթերթի, ծննդօգնության եւ երեխաների առողջության պետական հավաստագրերի տեղայնացումը, որը մեր երկրում մեկնարկեց մայիսի մեկից, տեղիք տվեց իրարամերժ կարծիքների: Մի կողմից քաղաքացիները բողոքում են, որ որոշումը սահմանափակում է հղի կանանց իրավունքն ազատ ընտրելու, թե որ՞ հիվանդանոցում ծննդաբերեն պետպատվերով` մայրաքաղաքի՞, թե՞ մարզային, իսկ մյուս կողմից առողջապահության նախարարությունն արդարացնում է որոշումը բացատրությամբ, որ ծննդօգնության համար […]

Խուճապը խանգարում է ադվեկատ գնահատել իրավիճակը. Առավոտ

 “Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օրը մեջ խոսում է Հայաստանի վրա հարձակվելու մասին: Ընդ որում, հօգուտ այդ թեզի բերում է զանազան փաստարկներ, օրինակ՝ “Սեւանը մերն է, Երեւանը մերն է”  եւ նման այլ անհեթեթություններ: Եթե հայաստանյան որեւէ լրատվամիջոց մեջբերում է հարեւան երկրի ղեկավարի այս խոսքերը, արդյոք դա ազգային դավաճանությո՞ւն է նշանակում: Ինձ թվում է՝ ոչ, որովհետեւ մեր […]

Խրախճանքի օբյեկտներ տիֆից եւ խոլերայից մահացածների գերեզմանոցում. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի, Էջմիածնի Ներսիսյան անտառը, որը նախկինում զբաղեցնում էր 12 հա տարածություն, տարիների ընթացքում հատվելով, մնացել է 3 հեկտար։ Թերթի տեղեկություններոց անտառը մեծ վտանգ կարող է ներկայացնել շրջակա միջավայրի համար եւ հիշեցնում է, որ անտառի տակ իրենց վերջին հանգրվանն են գտել 1915թ. ցեղասպանությունից փրկված, սակայն սովից, տիֆից ու խոլերայից մահացած մեր հայրենակիցները։ Անտառը […]

Հակահայկական տրամադրությունը քաղաքականության հետ կապ չունի. Ժամանակ

Հայ վարորդի հանդեպ ցուցաբերված ստորացուցիչ վերաբերմունքը հատուկ է հետսովետական բոլոր երկրնեի իրավապահ մարմիններին:  Մոսկվայի Հելսինկյան խմբի իրավապաշտպան, մարդու իրավունքների երիտասարդական շարժման անդամ Դմիտրի Մակարովի խոսքերն է մեջբերում “Ժամանակ”-ը: Մակարովը թերթին ասել է, որ  պարզապես այս դեպքում դատարանից կադրեր հրապարակվեցին, եւ դա ավելի հրապարակային դարձավ: Նրա գնահատմամբ՝ բնականաբար տեղի է ունեցել մարդու եւ ազատազրկվածի իրավունքների կոպիտ […]

Խնդիրը շփման լեզու՝ ռուսերենն է. Առավոտ

“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահմայնն անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան բարեկամությանը: “Այդպիսին է Ռուսաստանը, որը, անկախ ամեն ինչից եւ երբեմն՝ ի հեճուկս ամեն ինչի, եղել է եւ պետք է մնա մեր բարեկամ պետությունը։ Եվ խնդիրը ոչ միայն իրենց զորքն է, ոչ միայն գազը։ Խնդիրն այն է, որ հազարավոր՝ դեռեւս աշխատունակ, դեռեւս որոշումներ ընդունող հայաստանցիների համար ռուսերենը մնում […]

Կխոսի Վարդանիկի դեմ. Չորրորդ ինքնիշխանություն

Երեկ մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայրը՝ Սամվել Հարությունյանը, հրաժարվել է հաղորդում ներկայացնել Ղուկասյանի դեմ։ Հարությունյանի կինը երեկ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը, ասաց, որ ամուսինը ոչ թե հրաժարվել է դրանից, այլ ուղղակի դեռեւս ի վիճակի չէ որեւէ ցուցմանք կամ հաղորղում […]

Օտարերկրացի լինել ձեռնտու է. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, ՀՀ կառավարությունը երեկ հաստատել է սահմանային կետերում օտարերկրացիներին հատուկ կացարաններում պահելու կարգը: Խոսքն ըստ էության մեկուսարանների մասին է, որտեղ անհրաժեշտության դեպքում պահվելու են օտարերկրացիները: Ըստ ՀՀ ԱԱԾ-ի կազմած այդ կարգի, օտարերկրացիների խցերը պետք է ապահովված լինեն տաք ջրով, հեռուստացույցով, խոհանոցով… Ջերմաստիճանը այդ խցում պետք է լինի նվազագույնը 18 աստիճան: Այս պայմաններին իհարկե […]

Գյումրիի քաղաքապետը “բռնցքամարտին” հետեւել է աշխատասենյակից. Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ի, օրերս ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրիի քաղաքապետարանում: Ինչպես տեղի թերթի  աղբյուրն է նշում, իրար են “դնգստել” քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը եւ նորաստեղծ աուդիտորական բաժնի պետ Արա Համբարձումյանը։ “Նորաթուխ” պետը որոշել է ահաբեկել Կնյազ Մանասյանին՝ հայտարարելով, թե բնակկոմունալ բաժնում կան ավելորդ հաստիքներ, այլ խոսքով՝ մեռած հոգիներ։Սա հարուցել է Մանասյանի զայրույթը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի