18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Նախարարներն էլ ատկատները բարձրացնելու պահանջ դնեն. Առավոտ

 Ըստ “Առավոտ”-ի խմբագրականների, գծատերերի ցույցը մոտավորապես նույնն է, որ մաքսատան աշխատակիցները ցույց անեն եւ պահանջեն ավելացնել իրենց կաշառքների “ստավկեքը”, կամ ճանապարհային ոստիկանները ցույց անեն՝ տեսանկարահանող սարքերը վերացնելու պահանջով, քանի որ այդ դեպքերում չեն կարողանում տուգանքն իրենց, գրպանը դնել։ Կամ նախարարները գնան Ազատության հրապարակ՝ “Պահանջում ենք ատկատը դարձնել 30 տոկոս” պաստառով։ Գծատերերը նույն համակարգի մի մասն […]

Ամենաճոխը ֆինանսների նախարարությունն է. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշանակվելուց հետո ձեռ­նամուխ է եղել իր ղեկավարած գերա­տեսչության “գեղեցկացմանը”: Թերթի տեղեկություններով, սեպ­տեմբեր ամսին այս կառույցը ՀՀ պետա­կան բյուջեից 700 հազար դրամ կամ մոտ 1700 դոլար է ծախսել նախարարության նիստերի դահլիճի կահույքը թարմացնե­լու համար: Եվ ահա հարկատուներիս գրպանից այս գերատեսչությունը գնել է 2 հատ խորհրդակցությունների սեղան, 1 հատ նախագահության […]

Տուգա՞նք թե” կաշառք` նախարարը շփոթվեց. Չորրորդ իշխանություն

Ըստ “Չորրորդ իշխանության”  թղթակիցը կառավարության հերթական նիստից հետո Արատակարգ իրավիճակների  նախարար Արմեն Երիցյանին հարցրեց. “Վերջերս մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Ձեր աշխատակիցները գումարներ են պահանջում անվտանգության կանոնները չպահպանող ՀՀ քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից։ Տեղյա՞կ եք այդ մասին։ Երիցյանը հերքեց լուրը՝ ասելով. “Չէ, այդպես չէ։ Մենք արդեն ինֆորմացիա տվել ենք. եւ տեղական, եւ տեխնիկական […]

Չէ՞ր հրավիրել Ծառուկյանին. Ժողովուրդ

Երեկ ՀՀ ԱԱԽՔ Արթուր Բաղդասար­յանի ծննդյան օրն էր. նա դարձավ 45 տարեկան: Ու քանի որ ՕԵԿ առաջնորդը վաղուց արդեն սովորական պաշտոնյա չէ, այլ դարձել է հարուստ գործարար, ուստի, ինչպես տեղեկացնում են “Ժողո­վուրդ” օրաթերթի աղբյուրները, Բաղ­դասարյանն իր ծննդյան արարողությու­նը նշել է “Վիվալդի Հոլ” ռեստորանային համալիրում ընդ որում, բավական ճոխ: 500-հոգանոց խնջույքին ներկա է եղել նաեւ Սերժ […]

“Սամավոլկա” Բաղրամյան 26-ից. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի խմբագրությանն արդեն երկու  շաբաթ է  չի հաջողվում կապ հաստատել Բաղրամյան 26-ում տեղավորված Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հետ։ Հանձնաժողովի ողջ անձնակազմը “սամավոլկա” է թռել Սերժ Սարգսյանի քթի տակից։ Զանգերին ոչ ոք չի պատասխանոմ։ Հանձնաժողովի  “սամավոլկան” այնքան երկար տեւեց, որ թերթին սկսեց արդեն հետաքրքրել, թե որքան գումար են ստանում հանձնաժողովի աշխատակիցները՝ չաշխատելու համար։ Ինչպես […]

Դավաճանության շաբաթ Ազգային ժողովում. 168 ժամ

“168 ժամ”-ի  ենթադրում է, որ Հայաստանի ընդդիմությունն առաջիկայում կրկին կանգնելու է լուրջ փորձության առաջ: Հաջորդ շաբաթ Ազգային ժողովում քննարկվելու եւ քվեարկվելու է Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, այդ պաշտոնում առաջադրել Է ՎՊ գործող նախագահ Իշխան Զաքարյանի թեկնածությունը: Վերջինս այս օրերին հանդիպումներ է ունեցել խորհրդարանական խմբակցությունների հետ, եւ դատելով վերջիններիս հրապարակային […]

Թումանյանի “հետիոտն” Վանաձորում. Հրապարակ

Ըստ “Հրապարակի”, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հայտնի է իր թևավոր խոսքերով։ Նրա “եշծե, սուկի” ասույթը մտել է հայկական անեկդոտների տարեգրքի մեջ։ Վերջերս նա Ռուսաստանի Կաբարդինո–Բալկարիա ինքնավար հանրապետությունից ժամանած հյուրերի հետ զրույցի ժամանակ հետաքրքրվել է, թե Բալգարիայում (Բուլղարիայում) ինչպես է վիճակը, ոնց են ապրում։ Հյուրերը նրբորեն հասկացրել են, որ իրենք Բալգարիայից չեն։ Իսկ լոռեցի գրողներից մեկին ներկայացնելիս, ով […]

Զարուհին շարունակելու է գործել ընդդեմ Արծվի. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, ՀՔԾ-ն որոշում է կայացրել մերժել ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի  Փոստանջյանի պահանջը քրեական գործ հարուցել “Հայոց արծիվների” ղեկավար Խաչիկ Ասրյանի դեմ, ավելին, Աժ պատգամավորին ոստի­կաններն արդեն չեն ուղեկցում: Թերթի հարցին ինչո՞վ է դա պայմանավորված, արդյո՞ք անապահովության զգացողու­թյուն այլեւս չկա, Փոստանջյանը պատասխանեց, որ ոստի­կաններն իրենք են որոշել այլեւս դադարեցնել իր պաշտ­պանությունը: “Ես չեմ կարծում, […]

6 ամիս` Աշոտյանին. Իրավունք

Ըստ “Իրավունք”-ի, “Նոր քաղաքական մշակույթ” “կույսակցության” նա­խագահ Անի Զախարյանը դեմ է ներկայիս ոչ միայն իշխանությանն, այլ նաեւ ընդդիմությանը: Նրա կարծիքով ոչ մի նախարար, պատգամավոր եւ ընդհանրապես ոչ մի պաշտոնյա իր տեղում չէ ու հավուր  պատշաճի չի կատարում իր աշխատանքը: Տվյալ մտածելակերպը, իհարկե, նման է  քառակուսի մութ պատկերի, սակայն այս գորշ մթնոլորտում կա մի լուսավոր կետ, […]

Պտտվում են Ծառուկյանի շուրջ. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի թղթակիցը երեկ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանին այսպիսի հարց է ուղղել. “Կարո՞ղ եք հիշել՝ որն է եղել ԲՀԿ նախագահի քաղաքական վերջին հայտարարությունը”: Խոսնակը կարճ դադարից հետո պատասխանել է. “ԲՀԿ յուրաքանչյուր ներկայացուցչի հայտարարություն նախեւառաջ համաձայնեցվում է Գագիկ Ծառուկյանի հետ: Յուրաքանչյուր պաշտոնական դիրքորոշում ամեն օր խորհրդակցությունների արդյունքում մշակվում է մեր թիմում: Չի կարող որեւէ բան լինել առանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված