14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Վահան Հովհաննիսյանի ագրեմանի ուշացման իրական պատճառը. Հրապարակ

Քաղաքական շրջանակնե­րում խոսվում է, որ Վահան Հովհաննիսյանի ագրեմանի ուշացման պատճառը Լեւոն Տեր-Պետրոսյանի երբեմնի հայտարարությունն է, թե ՀՅԴ- ն ահաբեկչական կառույց է: Հիմա Գերմանիայում ստուգում են ՀՅԴ բնույթը: ԱԳՆ ”Հրապարակի՛՛ աղբյուրներն ասում են, որ նման բան չկա, Վահան Հովհաննիսյանի ագրեմանի ուշացման պատճառն ընդամենը այն է, որ Վա­հանն անցնում էր ՛՛31՛՛-ի գործով, եւ գերմանացիք ուսումնասիրում են գործի […]

Սերժ Սարգսյանը չի՞ մեկնելու. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանից փորձեց պարզել, թե վիլնյուսյան համաժողովին Հայաստանը պատրաստվում է որևէ փաստաթուղթ ստորագրել, ու եթե այո, ապա ինչ փաստաթղթի մասին է խոսքը, արդյո՞ք այն պատրաստ է։ Ի պատասխան` նա ընդամենն ասաց. “Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության ձևաչափի մասին պատշաճ ժամկետներում կտեղեկացվի”։ Արդո՞ք այս պատասխանից կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը […]

102-րդ բազա է ժամանել շուրջ 3000 զինվոր. Ժամանակ

ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայում անցկացվում են աշնանային զորակոչի նորակո­չիկներին կլիմային հարմարեցնելու միջոցառումներ: Հարավային ռազմական շրջանի մամլո ծառայությու­նը տեղեկացրել է, որ շուրջ 3000 երիտասարդ զինվոր­ներ Ոուսաստանից ժամանել են Հայաստան: Մինչեւ հիմա 102-րդ ռուսական ռազմաբազայում զինծառա­յողների թիվը տատանվել է 3000-5000-ի միջեւ: Այսպիսով, այժմ անձնակազմի թվաքանակը գերազանցում է նախկին թվերը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Վրաստանի Խաչիկյանը. Ժողովուրդ

 Ըստ “Ժողովուրդ”-ի արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Ջիլիզա գյուղում։ Բնակիչները թերթին պատմեցին, որ Վրաստանի Չանախչի գյուղի բնակիչ 28-ամյա Գագիկ Խաչիկյանն իրենց գյուղի Գոմակ կոչվող տարածքից գողացել է գյուղի բնակիչներից մեկին պատկանող գեներատորն ու էլեկտրական վահանակը։  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին թերթի տեղեկությունը՝ նշելով որ գողություն կատարողը հայտնաբերվել է, նրան […]

Եթե Բարաք Օբաման մինչ օրս ցանկություն չի հայտնել Գյումրի այցելելու, ինքն է տուժել. Շիրակի մարզի ՀՀԿ կառույց. Առավոտ

Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկա­վար Սահակ Մինասյանի կարծիքով’ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը մի շարք դրական հետեւանքներ է ունենա­լու Հայաստանի, հատկաոդես Գյումրու զարգացման համար: Այս մասին գրում է ՛՛Առավոտն՛՛ ու հավելում, որ ըստ Մինասյանի’ գյումրեցի իշխանավորներն ամեն ինչ անելու են հայ֊-ռուսական տնտեսական Ֆորումի ռուս մասնակիցներին գործընկերներ դարձնելու ուղղությամբ: Իսկ որ­քանո՞վ է ՀՀԿ ղեկավարը տրամաբանու­թյանը մոտ […]

Էս ո՞ր դարն է. Հայկական ժամանակ

Հայկական ժամանկը գրում է, որ Սերժ Սարգսյանին կից սահմա­նադրական փոփոխությունների հանձնաժողովից որեւէ հարցի պատասխան ստանալու համար, պարզվում է, երկար օրերով սպա­սել է պետք: Նախ, անհրաժեշտ է գրավոր հարցում ուղարկել արդա­րադատության նախարարի մամու­լի խոսնակին, ով այդ հարցումը ու­ղարկում է Սահմանադրական դա­տարան, ՍԴ-ն էլ հարցումն ուղար­կում է բարեփոխումների հանձնա­ժողով, որտեղից հարցումը հաս­նում է հանձնաժողովի քարտուղա­րություն: Քարտուղարությունն էլ […]

Յուրացումներ պետբյուջեից. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ թերթի տեղեկություններով, մոտ երկու շաբաթ առաջ կալանավորվել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող “Կենտրոն մաքրություն” ՓԲԸ տնօրեն Սամվել Հովհաննիսյանը։ “Սա, կարելի է ասել, Խաչիկյան-3-ն է, Դատական կարգադրիչների գործից հետո։ Այս ընկերությունում եւս մեռյալ հոգիներ են պահել՝ մարդկանց են ձեւակերպել, որոնք չեն աշխատել, իսկ նրանց հասանելիքն ստացել են ընկերության տնօրենն ու այլ անձինք։ Այս […]

17-ամյա երիտասարդի են սպանել. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ երեկ Ջրվեժ թաղամասում, ժամը 15:30-ի սահմաններում, ծեծկռտուք է եղել երկու երիտասարդի միջեւ, որը ողբերգական ավարտ է ունեցել: Նրանցից մեկը դանակահարել է մյուսին, որը 17 տարեկան էր եւ նոր էր ավարտել դպրոցը: Վիրավոր տղային տեղափոխել են հիվանդանոց, վիրահատել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: “Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունները, սակայն միջադեպի մասնակիցների անունները ճշտել […]

Ոնց են Պուտինին փրկելու ցեխից ու այլ վտանգներից. Առավոտ

 “Առավոտը” գրում է, որ պարզվում է` Գյումրու ստրատեգիական նշանակություն ունեցող “Շիրակ” օդանավակայան տանող ճանապարհը տեսքի են բերում միայն ռուս գահակալների՝ Գյումրի ժամանելուց։ “Գյումրեցիների հիշելով՝ այս ճանապարհը վերջին անգամ քիչ թե շատ վերանորոգվեց ճիշտ այն ժամանակ, երբ 2010 թվականի ամռանը իրենց հյուրընկալվեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։ Ու թեև Մեդվեդեւը սեփական ուղղաթիռով վայրէջք կատարեց Գյումրու մարզադաշտում, սակայն […]

Մհեր Սեդրակյանը վտանգավոր շինարարություն է սկսել. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ, ինչպես արդեն տեղեկացրել էր, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) լայն շինարարություն է սկսել Երեւանի “Էրեբունի” թանգարանի հարեւանությամբ գտնվող Վարդաշենի հրապարակում, ինչը վտանգավոր է, քանի որ հրապարակը մեծ լարման հոսանքի գոտում է գտնվում։ Սակայն որեւէ կառույց չի համարձակվում պատգամավորին արգելել։ “«Նշենք, որ Սեդրակյանին պատկանող գազալցակայանն ու բենզալցակայանը եւս վտանգավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի