14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Քեթրինի Միհրանի խրոխտ հիմնը. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, բոլոր ստեղծագործողների, պոետների եւ պարզապես ոտանավոր գրողների, նաեւ երգահանների համար նոր գործ է բացվում, լավ “գրդոն” Ամանորի նախաշեմին: ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը որոշել է, որ դատական ակտե­րի հարկադիր կատարողներն իրենց դրոշն ու քայլերգը պետք է ունենան, եւ նա. մր­ցույթ է հայտարարել, խոս­տանալով, որ լավագույն էս­քիզների հեղինակները’ երգա­հանն ու բանաստեղծը, կստա­նան յուրաքանչյուրը 500 հա­զարական […]

Սերժ Սարգսյանը Պուտինի այցի հարցով խորհրդակցություն է հրավիրել. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ օրերս ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ուժային կառույցների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է անցկացրել։ Այն հիմնականում վերաբերել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցին։ Ս. Սարգսյանը նշել է, որ իրենք այդ օրերին պետք է շատ զգոն լինեն, առավելագույնս աշխատեն, հատկապես որ տեղեկություններ կան, թե լուրջ բողոքի ակցիաներ են կազմակերպվելու Պուտինի այցի […]

Ինչո՞ւ է թանկացել ծխախոտը. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, անցած հանգստյան օրե­րին հայաստանյան խա­նութներում կտրուկ թանկացան սիգարեթների մի քանի տեսակներ: Օրինակ “Վոգ” տեսակի սիգարեթը թանկացել է մոտ 20 տոկո­սով: Դրա մեկ տուփի ման­րածախ գինը 520 դրամից հասել 1620 դրամի: “Դանհիլ” տեսակի սիգարեթների մեկ տուփը թան­կացել Է 10-13 տոկոսով հասնելով 800-850 դրամի, իսկ “Քենթ”-ի մեկ տուփը թանկացել Է 6 տոկոսով հասնելով 550-ի: […]

Վերահսկիչ պալատում կրքերը լարված են. Ժամանակ

Բավականին լարված են Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի եւ նրա տեղակալ Լեւոն Յոլյանի հարաբերությունները: Բանն այն է, որ տեղեկություններ էին շրջանառվում, թե ՎՊ նախագահի ամենահավանական թեկնածուն Լ. Յոլյանն է, ով նաեւ Հանրապետական կուսակցության անդամ է: Մեր տվյալներով՝ այդ տեղեկություններն անհիմն չէին. Ս. Սարգսյանն, իսկապես, Լ. Յոլյանին խոստացել էր այդ պաշտոնը: Սակայն, ինչպես հայտնի է, հզոր […]

Սամվել Լիմինդրովիչը անցել է Իրաքի հանքերին. Իրատես de facto

Փակ շուկան “մանրամասն” սիրելուց, այն “դեղնացնելուց”, “այծացնելուց”, “ավանակելուց”, Հարավարեւմտյան վարչական շրջանը վերջնականապես լիմինդրացնելուց հետո Սամվել Լիմինդրովիչը հասել է… Եռաբլուր:  Թեմային անդրադառնում է “Իրատես de facto”-ն: Նոր սկանդալի մեջ հայտնված Սամվել Ալեքսանյանը, որն արդեն մի քանի տարի համահարթեցրել է Եռաբլուրի երկու բլուրները, որ իր սերունդների համար տուն սարքի, ծառ “ցանի” այնտեղ, սակայն հանդիպելով բազալտի հանքերի, պարսպապատել […]

Ձմեռ պապը Քոչարյանին խոսնա՞կ է բերելու. Իրավունք

Նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան տարակարծությունների մեծ ալիք է բարձրացրել հասարակության տարբեր շերտերի մոտ: Ի դեպ, ամենատարածված շշուկներից մեկն էլ այն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիված է ՀՀ նախագահական նստավայրում Վլադիմիր Պուտինի պատվին մատուցվելիք պաշտոնական ճաշկերույթին: Թե որքանով է շրջանառվող տեղեկատվությունը համապատասխանում իրականու­թյանը, “Իրավունք”-ը փորձեց պարզել Ռ. Քոչարյանի գրասենյակի տնօրեն Վիկտոր Սողոմոնյանից, […]

Գեներալ Մանվելը հրաժարվելու է . Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով, քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ, ելնելով առողջական վիճակից, արտերկրում բուժվող գերենալ Մանվելը հնարավոր է եւ թողնի “Երկրապահի” ղեկավարի պոստը: Մանավանդ, որ մասնավոր զրույցներում որոշ երկրապահներ նշում են, որ Սեյրան Սարոյանը դեմ չէ այդ պոստն ստանձնելուն: Սակայն, մեր տեղեկություններով, դեռ վաղուց “Երկրապահի” ղեկավարման համար հարմար էր դիտվում ոչ այլ ոք, քան պաշտպանության նախարար Սեյրան […]

Ղարաբաղում պետական փողերը չեն գողանում. Առավոտ

Ուկրաինական առաջատար լրատվամիջոցներից “Сегодня” պարբերականը (թերթի տպագիր տարբերակի լսարանն անցնում է 1 մլն-ից, իսկ էլեկտրոնային տարբերակն ամենաբարձր վարկանիշն ունի Ուկրաինայում) վերջին համարում “Արցախում անգամ հուշարձաններն ու երեխաներն են պատրաստ պատերազմի” վերտառությամբ հոդվածով ծավալուն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղին: Այս մասին տեղեկացնում է “Առավոտ” օրաթերթը: Հակիրճ անդրադառնալով արցախյան բնաշխարհին՝ հոդվածագիր Իրինա Կովալչուկը ԼՂՀ նշանակությունը ներկայացնելու համար  […]

Միսը էժանանում է. Հայկական ժամանակ

Հայաստանում նկատվում է մսեղիքի էժանացում: Երեւանի այսպես կոչված ԳՈԻՄ-ի շուկա ՛՛Հայկական Ժամանակի՛՛ թղ­թակցի շրջայցի ընթաց­քում պարզվել Է, որ վեր­ջին շրջանում տավարի միսը էժանացել է մոտ 200 դրամով, իսկ խոզի միսը նույնիսկ 500 դրամով: Այսպես, խոզի փափուկ մսի մեկ կիլոգրամը կարե­լի Է գնել 2000 դրամով, որը մինչեւ վերջերս միջինը 2400-2500 դրամ էր:  Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Պուտինի ՛՛մեսիջը՛՛. Հայկական ժամանակ

ՌԴ նախագահ Պուտինի՝ դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարելիք այցի օրակարգում, ըստ ՛՛Հայկական ժամանակի՛՛ ամենածանրակշիո դե­րը հատկացվելու է Գյումրիում տեղակայված ռուսական 102 ոազմաբազային: Նույնիսկ, ըստ ստացված տեղե­կությունների, Պուտինի ինքնաթիռը իջնելու է Գյումրիի օդանավակայանում: Երեւան նա գալու է Գյումրիից հե­տո: Աոաջին հայացքից սա թվում է զուտ արտաքին քա­ղաքական ՛՛էկզոտիկա՛՛: Իրականում, սակայն, ՌԴ նա­խագահի այցի նման օրակարգը ամենևին էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի