14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Առավելագույնը, որ կարելի էր սպասել, կարծիքների փոխանակումն էր. 168 ժամ

“Ի սկզբանե հասկանալի էր, որ առավելագույնը, ինչ կարելի է սպասել Սարգսյան-Ալիեւ հանդիպումից, կարծիքների փոխանակումն է: Ավելի լուրջ որոշումներ, եթե դրանք երբեւէ ձեռք բերվեն, թողնվել են հաջորդ հանդիպումների շրջանակներում քննարկելու համար:Թե երբ կկայանա հաջորդ հանդիպումը, այդ հարցը դե բաց է”,-“168 ժամ”-ի հետ զրույցում ասել է ռուսական “Հյուսիս-Հարավ” քաղաքագի­տական կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսեյ Վլասովը` անդրադառնալով նոյեմբերի 19-ին […]

Ռոզա Ծառուկյանի “սիրտն առան”. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ երեկ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պարգեւատրել է “Հայ ֆերմերների միության” նախագահ Ռոզա Ծառուկյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարության “Գյուղատնտեսության նվաճումների համար” ոսկե մեդալով: “Հիշեցնենք, որ “Հայագրոֆորումի” շրջանակում գյուղատնտեսի օրվան նվիրված միջուցառումից հետո տիկին Ծառուկյանը բավական վրդովվել էր, որ միջոցառումից հետո ինքն անտեսվել էր, քանի որ նույն նախարարի կողմից պարգևատրվածների շարքում ոչ ինքը կար, […]

Որ Պուտինը գոհ մնա. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ Հայաստանի “ռուսաֆիկացումը” մի այնպիսի թափ է հավաքել, որ արդեն դժվար է կռահել, թե մինչև ուր դա մեզ կհասցնի։ “Գործող իշխանությունը բոլորովին վերջերս Գյումրիի մի հսկայական մասը դարձրեց ռուսական 102-րդ ռազմաբազան սպասարկող տարածք, եւ հիմա արդեն հերթը Երեւանինն է։ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է Երեւանի “Էրեբունի” օդանավակայանը ռուսական ռազմաբազային հանձնելու հարցը”,- […]

Շանթի պայքարն իշխանության համար չէր. 168 ժամ

 “168 ժամը” գրում է, որ իրենց հետ զրույցում, անդադառնալով Շանթ Հարությունյանի հետ տեղի ունեցածին, իրավապաշտպան, “Հելսինկյան կոմիտեի” նախագահ Ավետիք Իշխանյանն ասել է. “Շանթ Հարությունյանն, ի տարբերություն մեզ բոլորիս, չի հարմարվում ստեղծված իրականությանը: Նրա արածը բացարձակ քաղաքական քայլ էր, եւ ես կարող եմ ասել, որ նա դասական քաղբանտարկյալ է”: Անդրադառնալով Շանթ Հարությունյանին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու` իշխանությունների […]

Նախարարի նոր բիզնես-նախագիծը. Չորրորդ իշխանություն

 “Չորրորդ իշխանությունը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նոր բիզնես-նախագիծ է մշակել։ “Բանն այն է, որ նախարարը հիմա էլ որոշել է էլեկտրոնային ստորագրություններ վաճառել ՀՀ քաղաքացիների վրա։ Փորձենք հասկանալ,թե խոսքն ինչի մասին է։  ՀՀ քաղաքացիներն այսօր տարբեր նախարարություններ, ինչպես նաեւ գերատեսչություններ կարող են դիմել նամակով՝ բարձրացնելով իրենց հուզող հարցը կամ խնդիրը: […]

Դիմել է Սերժ Սարգսյանին՝ կյանքով մեկ պետք է պատասխան տա. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. Հուլիսի 13-իՆ Պոդոլսկում 18 մարդու մահվան պատճառ դարձած ողբեր­գական ավտովթարի հա­մար մեղադրվող Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հա­րությունյանի որդու` Սերոբ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու համար պապը` Վիկտոր Մարտիրոսյանը, նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին: “Բանակում երեխուն ծեծել են, գլխին են խփած եղել, ինչ- որ կապիտան Մարտիրոսյան է հարվածել, եկել է տուն, չկա­րողացանք փրկել: […]

Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը կփոխարինվի՞. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է, որ այսօր հնարավոր է` նախաքննական մարմինը փոխարինի Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանավորումը ստորագրությամբ քաղաքից չբացակայելով: Թերթը նշում է, որ դեռ երեկ այսպիսի զարգացում չէին բացառում Պետրոսյանի մերձավորները: Վարդան Պետրոսյանը շարունակում է գտնվել “Քանկոր” սիրտ անոթային բժշկական կենտրոնում, որտեղ ինչպես հայտնել է նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը անցնում է մի շարք հետազոտություններ: […]

Պաշտոնական վիճակագրությունը “պլպլացվում” է.Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է.ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած “ՀՀ մարզերը և Երևան քաղաքը թվերով” հերթական զեկույցում բերվել են ՀՀ մարզերի բնակչության թիվը։ Ըստ այդմ, մարզերում բնակչությունը 1 տարվա ընթացքում նվազել է 3-17 տոկոսով։  Արագածոտնի մարզի բնակչությունը այս մեկ տարվա ընթացքում նվազել է 10 հազարով կամ 6.9 տոկոսով, Արարատինը՝ 20 հազարով, կամ 7.2 տոկոսով, […]

Ի՞նչ են կարդում պատգամավորները.Ժամանակ

“Ժամանակը” թերթը գրում է. Ազգային ժողովի գրադարանի վարիչից հետաքրքրվել է, թե ինչ են կարդում պատգամավորները։ «ԱԺ գրադարանի վարիչ Ֆաթմա Խաչատրյանը  “Ժամանակի” հետ զրույցում դժվարացավ նշել՝ որ պատգամավորն ինչ գիրք է նախընտրում: Խաչատրյանի խոսքով՝ պատգամավորներին ավելի շատ հետաքրքրում են օրենսդրական տեխնիկայի հիմունքները օրենքի ստեղծման, կառավարման բնագավառում, հիմնականում օգտագործում են էլեկտրոնային գրականություն, ասենք՝ օրենսդրական տեխնիկայի կանոններ, համեմատական վերլուծություններ […]

Վարդանիկի եղբայրը էժանով գորգերն է վաճառում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”–ի տեղեկություններով,  Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր՝ Գեւորգ Ղուկասյանի ընտանիքը կամաց-կամաց լքում է Հայաստանը։ Գեւորգ Ղուկասյանը Սլավոդկա թաղամասում առաջին վարժարանի մոտ գտնվող իր ավտոտնակից, գորգեր է վաճառում։ Գյումրեցիներից շատերը 60.000 ՀՀ դրամով Ղուկասյանից գորգեր են գնել։ Ավելին, ըստ շրջանառվող լուրերի՝ նախկին քաղաքապետի եղբոր ընտանիքը պատրաստվում է լքել Հայաստանը։ Վերջինիս հարսն ու տղան արդեն գնացել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի