14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

Ռոզա Ծառուկյանի “սիրտն առան”. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ երեկ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պարգեւատրել է “Հայ ֆերմերների միության” նախագահ Ռոզա Ծառուկյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարության “Գյուղատնտեսության նվաճումների համար” ոսկե մեդալով:

“Հիշեցնենք, որ “Հայագրոֆորումի” շրջանակում գյուղատնտեսի օրվան նվիրված միջուցառումից հետո տիկին Ծառուկյանը բավական վրդովվել էր, որ միջոցառումից հետո ինքն անտեսվել էր, քանի որ նույն նախարարի կողմից պարգևատրվածների շարքում ոչ ինքը կար, ոչ էլ իր ֆերմերներից որևէ մեկը”,- գրում է թերթը եւ հավելում, որ թերթի թղթակիցը երեկ գյուղնախարարից հետաքրքրվել է՝ արդյո՞ք պարգեւատրումը միտում ուներ մեղմելու տիկին Ծառուկյանի վրդովմունքը եւ նրա բարձրացրած աղմուկը:

“Ինչ աղմուկի մասին է խոսքը: Ոչ մի այդպիսի բան չկա”,- ասել է գյուղնախարարը՝ հավաստելով, թե ինքը տեղյակ չէ, որ Ծառուկյանը նեղացել էր իրենից:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ