18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախարարի նոր բիզնես-նախագիծը. Չորրորդ իշխանություն

 “Չորրորդ իշխանությունը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նոր բիզնես-նախագիծ է մշակել։

“Բանն այն է, որ նախարարը հիմա էլ որոշել է էլեկտրոնային ստորագրություններ վաճառել ՀՀ քաղաքացիների վրա։ Փորձենք հասկանալ,թե խոսքն ինչի մասին է։ 

ՀՀ քաղաքացիներն այսօր տարբեր նախարարություններ, ինչպես նաեւ գերատեսչություններ կարող են դիմել նամակով՝ բարձրացնելով իրենց հուզող հարցը կամ խնդիրը: Կարգն այնպիսին է, որ քաղաքացիները ստիպված են նամակ գրել, հետո այն ստորագրել եւ առձեռն հանձնել նախարարության համապատասխան բաժին…”,- գրում է թերթը եւ հավելում, որ “ՉԻ” տեղեկություններով Հայաստանում գրանցված կազմակերպություններից մեկը որոշել է “հեշտացնել” գործընթացը եւ վաճառել էլեկտրոնային ստորագրություններ։

“Էլեկտրոնային ստորագրության համար պետք է վճարել 3000 դրամ, իսկ ID-ի համար ևս լրացուցիչ 3000 դրամ։ ID-ի համար վճարվում է մեկ անգամ, իսկ էլեկտրոնային ստորագրության համար տարին մեկ անգամ պետք է վճարել 3000 դրամը։ “ՉԻ” տեղեկություններով՝ էլեկտրոնային ստորագրություն վաճառող ընկերությունը պատկանում է Դավիթ Սարգսյանին։ Մտահղացումը եւս ֆինանսների նախարարինն է”,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ