18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դիմել է Սերժ Սարգսյանին՝ կյանքով մեկ պետք է պատասխան տա. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է.

Հուլիսի 13-իՆ Պոդոլսկում 18 մարդու մահվան պատճառ դարձած ողբեր­գական ավտովթարի հա­մար մեղադրվող Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հա­րությունյանի որդու` Սերոբ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու համար պապը` Վիկտոր Մարտիրոսյանը, նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին:

“Բանակում երեխուն ծեծել են, գլխին են խփած եղել, ինչ- որ կապիտան Մարտիրոսյան է հարվածել, եկել է տուն, չկա­րողացանք փրկել: Վիրահա­տեցինք, ամբողջ գլուխն ար­դեն թարախ էր: Ուզում էին այդ գործը փակել, բայց ես բացե­ցի: Դատախազությունից ար­դեն նամակ եմ ստացել, որ իմ պահանջը կատարվելու է, գործով քննությունը կշարու­նակվի”, -թերթի թղթակցին հայտնել է  նա:

Մարտիրոսյանը նշել է, որ բազմաթիվ Նամակներ է ու­ղարկել թե գլխավոր դատա­խազություն, թե Պաշտպանու­թյան նախարարություն, թե նախագահին: Բոլորը, սա­կայն, հերքել են, թե տղայի մահվան պատճառ դարձած հիվանդությունը ծեծի հետե­ւանք է: Ի վերջո,նա մի նոր նամակ է գրել նախագահին, որ­տեղ նշել է, որ Եվրադատարան է դիմելու, եթե տեսնի, որ մեր դատական համակարգն ի զորու չէ ճշմարտությունը բացահայտել: Այդ նամակից հետո միայն պատասխան է ստացել, որ իր պահանջը կատարվելու է, եւ կապիտան Մարտիրոսյանին 4-12 տարվա ազատազր­կում կարող է սպառնալ:

Թոռանը հարվածող կապի­տանին Վիկտոր Մարտիրո­սյանը չի ճանաչում.

“Չգիտեմ՝ ինքն ով է, չեմ ճանաչում, այդ մասին իմ թոռն էր ասել այն ժամանակ, երբ տանում էին վիրահատության: Խնդրե­ցինք, դրանից հետո Նոր ասաց այդ մասին: Արդեն քա­նի ամիս է ես այդ հարցով զբաղվում եմ: Փաստաբան չու­նեմ, դեռ թող դրան հերթը հասնի: Մենք բավական մեծ կորուստ ենք ունեցել մարդ­կային կորուստ”, – ասել է Վիկտոր Մարտիրոսյանը հավելելով , որ նյութական մեծ վնասներ եւս ունեցել են. մեկ ամսում հիվանդանոցում տա­սը հազար դոլար են ծախսել:

Մարտիրոսյանի խոսքով` թո­ռանը հարվածներ հասցրած կապիտանը “պիտի կյանքով մեկ” պատասխան տա դրա համար:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ