18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քեթրինի Միհրանի խրոխտ հիմնը. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, բոլոր ստեղծագործողների, պոետների եւ պարզապես ոտանավոր գրողների, նաեւ երգահանների համար նոր գործ է բացվում, լավ “գրդոն” Ամանորի նախաշեմին: ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը որոշել է, որ դատական ակտե­րի հարկադիր կատարողներն իրենց դրոշն ու քայլերգը պետք է ունենան, եւ նա. մր­ցույթ է հայտարարել, խոս­տանալով, որ լավագույն էս­քիզների հեղինակները’ երգա­հանն ու բանաստեղծը, կստա­նան յուրաքանչյուրը 500 հա­զարական դրամ պարգեւ:

Կա ստեղծագործողների մի ստվար խումբ, որոնք դեռ սովետի ժամանակից եղել են եւ շատ կուրախանան այս պատվերի համար: Հաղթողների, անունները պարզ են լինելու հունվարի 5-ին, Երբ Ամանորի սեղանը խժռած կլինի սոված պոետների  եւ երգահանների փողերը:

Այնպես որ, Միհրան Պողոսյանի “պարգեւով” մի լավ կուրախանան: Կարճ ժամանակ անց ԴԱՀԿ կատարածուների ՛այլ աշխատանքային առօրյան էլ հաճելի եւ ավելի երջանիկ կդառնա:

Խրոխտ քայլվածքով , երաժշտության հնչյունների տակ են մտնելու անք մարդկանց տները, հեռուսատցույցներն ու համակարգիչները տանելու, իսկ երբ բանկերի պարտատերերին դուրս կշպրտեն իրենց բնա­կարաններից  եւ կողպեքներ կկխեն դռներին, քայլերգը բարձ կմիացնեն, որ խեղճերի  անեծքն ու լացը չլսվեն:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ