18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ղարաբաղում պետական փողերը չեն գողանում. Առավոտ

Ուկրաինական առաջատար լրատվամիջոցներից “Сегодня” պարբերականը (թերթի տպագիր տարբերակի լսարանն անցնում է 1 մլն-ից, իսկ էլեկտրոնային տարբերակն ամենաբարձր վարկանիշն ունի Ուկրաինայում) վերջին համարում “Արցախում անգամ հուշարձաններն ու երեխաներն են պատրաստ պատերազմի” վերտառությամբ հոդվածով ծավալուն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղին: Այս մասին տեղեկացնում է “Առավոտ” օրաթերթը:

Հակիրճ անդրադառնալով արցախյան բնաշխարհին՝ հոդվածագիր Իրինա Կովալչուկը ԼՂՀ նշանակությունը ներկայացնելու համար  մեջբերում է իր զրուցակից արցախցիներից մեկին. “Արցախը մեր պատուհանն է՝ դեպի աշխարհ: Սա մի տեղ է, որ միավորում է աշխարհասփյուռ 12 միլիոն հայերին: Սա մեր տունն է, որի համար, ինչպես եւ 20 տարի առաջ էր, մենք պատրաստ ենք պայքարել մինչեւ վերջ”: 

Հրապարակման համաձայն՝ Արցախի զարգացման գաղտնիքը ոչ միայն հայության համախմբվածությունն է, այլեւ տեղի իշխանությունների շրջահայացությունը: “Չգիտեմ՝ ինչն է ավելի շատ ապշեցնում. հայության կողմից անհանգիստ Ղարաբաղին ամենամյա միլիոնավոր հանգանակությունները, թե փաստը, որ Ստեփանակերտում նոր ժամանակակից օդակայանի կառուցման համար ծախսվել է 5 մլն դոլար, այն դեպքում, որ “Ուկրաինայի գնումների ազդագրի” համաձայն՝ “Լվով” միջազգային օդակայանին հատկացվել է 370 մլն դոլար:

Իհարկե, Լվովի օդակայանը երեք անգամ մեծ է Ստեփանակերտից, բայց, հավանաբար, կարեւորը ոչ թե դա է, այլ այն փաստը, որ ԼՂՀ-ում ընդունված չէ “վաստակել» պետպատվերներից”,- գրել է հոդվածագիրն ու մեջբերել արցախցի զրուցակցին. “Ղարաբաղում պետական փողերը չեն գողանում, առավել եւս՝ նվիրատվությունները: Եթե որեւէ մեկը 1 միլիոն դոլարից անգամ 100 դոլար գրպանի, կհամարվի թշնամու աջակից: Մարդիկ այստեղ գիտեն՝ ինչի համար են ապրում եւ ինչի համար մեռնում”: 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ