14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ՀՀԿ-ին բոյկոտը չի փրկելու. 168 ժամ

Կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման հարցով արտահերթ նիստ հրավիրե լու անհաջող փորձից հետո խորհրդարանական հայտնի չորս ուժերը ձեռնամուխ են եղել հարցի քն­նարկման մեկ այլ տարբերակի: “168 ժամը” հիշեցնում է, որ  Աժ ոչ իշխանական ուժերի հրավիրած արտահերթ նիստը չկայացավ, քանի որ իշխող Հանրապետականը բոյկոտեց այն: Այժմ այդ քաղաքական ուժե­րը որոշել են հարցը մտցնել հերթական քառօրյա’ օգտվելով […]

Տիկին Ծառուկյանը դարձավ անհասանելի. Ժամանակ

Նախօրեին կայացել է Հայ ֆերմերների միության համագումարը, որի ժամանակ “Մուլտի Ագրո” ընկերության տնօրեն, մեղվաբույծ Ռոզա Ծառուկյանը կրկին վերընտրվել է Ֆերմերների միության նախագահի պաշտոնում: Նա երեկ “Ժամանակի” հետ զրույցում մեծ ոգեւորությամբ հայտարարեց, որ ինքը նորից վերընտրվել է նախագահի պաշտոնում՝ հավելելով, որ  երբեք էլ դժգոհ չի եղել ոչ ֆերմերների միությունից, ոչ էլ գյուղնախարարի վերաբերմունքից: Թերթի հարցին՝ գյուղնախարարի […]

Ո՞վ է ղեկավարելու պալատը. Հրապարակ

Դեռ որոշված չէ, թե ով է ղեկավարելու Եվրասիական առեւտրաարդյունաբերական պալատը, որի “կենտրոնակայանը”, ըստ հայ-ռուսական պայմանավորվածության, լինելու է Հայաստանում՝ հայ ղեկավարով։ Տրվում են էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանի, ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի եւ անգամ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի, այդ թվում եւ հայերին քիչ ծանոթ, ռուսաստանյան գործարար Մհեր Ավետիսյանի անունները, նրա լոբբինգով զբաղվում է ԱՊՀ երիտասարդական […]

Դերենիկ Դումանյանը բավականին լուրջ ունեցվածք է կուտակել.Ժողովուրդ

“Ժողովուրդը” թերթը  գրում է. ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ նույն ինքը՝ Դերոն, բավական լուրջ ունեցվածք է կուտակել։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նա նշել է, որ բանկային հաշվին ունի 17.5 մլն դրամ, 30 հազար ԱՄՆ դոլար եւ 8 հազար եվրո։ Ուշագրավն այն է, որ 2011թ. եւ 2012թ. նրա հայտարարագրերում միշտ նույն գումարն է, […]

Հրաչյա Հարությունյանին նոր մեղադրանք է առաջադրվել.Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է. ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին, ում մասնակցությամբ այս տարվա հուլիսի 13-ին Պոդոլսկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդ էր զոհվել, երեկ նոր մեղադրան է ներկայացվել: Այս անգամ նա մեղադրվում է կեղծ փաստաթղթերի օգտագործման մեջ: Մանրամասները`թերթի այսօրվա համարում: 

Կաշառակեր ոստիկանը Մարտի 1-ի “տուժողն” է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը անդրադարձել է երեկ կաշառք վերցնելու պահին ձերբակալված Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչա­կան բաժնի ավագ քննիչ, ոստիկանության կապի­տան Էդգար Պետրոսյանին: Ըստ թերթի սա հետաքրքիր է ոչ միայն այն պատճառով, որ սա ոստիկանության “ինքնամաքրման”  մասին սերիալի հերթական սերիան է, այլ բո­լորովին ուրիշ պատճառով: Կաշառք վերցնելու պա­հին բռնված սույն “ավագ քննիչը” ընդամենը 5 տա­րի առաջ […]

Բաջանաղիս հորեղբոր տղեն ասֆալտի գործով՝ լավ էլ փող ա առնում. Առավոտ

“Առավոտ” թերթի խմբագրականը անդրադարձել է Հայաստանի “համաճարակներին”, մասնավորապես արտագաղթին: Փողոցներում, հրապարակներում, գյուղամեջերում, “բեսեդկեքում”, համացանցում, խորհրդարանում, գործիչների ելույթներում հարցը ներկայացվում է այսպես՝ “սաղ գնում են, հեսա ստեղ մարդ չի մնալու, որովհետեւ սա հեչ ապրելու երկիր չի, հենա՝ բաջանաղիս հորեղբոր տղեն Կեմերովոյում ասֆալտի գործ ա անում՝ լավ էլ փող ա առնում”։ Բառապաշարն, իհարկե, կարոդ է ավելի գրական […]

Օսկանյան-Զուրաբյան հեռախոսազրույցը դեռ օրակարգում է. Ժողովուրդ

ՀՔԾ-ն արդեն մեկ տարի է՝ չի կարող պարզել, թե 2012թ. հոկտեմբերին ով­քեր էին ապօրինաբար գաղտնալսել Աժ պատգամավորներ Լետն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի առանձ­նազրույցն ու ձայնագրությունը տեղագ­րել համացանցում: Երեկ, “Ժողո­վուրդ”-ի  հարցին ի պատասխան, ՀՔԾ լրատվության բաժնից հայտնեցին, որ այդ գործով նախաքննությունը շարունակվում է, եւ դեռեւս չկան ձերբակալ­վածներ, կասկածյալներ ու մեղադրյալ­ներ: Ըստ նրա որպես մեղադրյալ ներգ­րավման ենթակա […]

Ծառուկյանը առյուծի վանդակից խիստ պատիժ ունի. Իրատես դe facto

“Իրատես de facto”-ն՝ “Ասում են…” խորագրի ներքո նշել է,  թե ԲՀԿ խորհրդարանական պատգամավորներից ոչ բոլորն են ստանում Գագիկ Ծառուկյանի նշանակած երկու հազարական դոլար “նպաստը”: Կան հավասարներ, էլ ավելի հավասարներ եւ չհավասարներ: Ըստ ԲՀԿ մեր աղբյուրների, իրենց վատ պահած ԲՀԿ-ականների` առյուծի վանդակ “այցելությունը” փոխարինվել է ավելի փափուկ “պատժամիջոցով”՝ գումար չտալով:  Չնայած ԲՀԿ-ում կարծում են, որ դա […]

Գյումրիի երկու փողոցներում Պուտինին են սպասելու. Ժամանակ

“Ժամանակի” տեղեկություններով` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ եւ նախատեսվում է Գյումրիի փողոցները լցնել մարդկանցով, ովքեր անցնելուց պետք է ողջունեն նրան: Ավելին, չնայած դեռ հստակ չէ, թե Պուտինը որ ճանապարհով է անցնելու, սակայն մեր աղբյուրի փոխանցմամբ,  երկու տարբերակ կա, եւ ապահովության համար այդ երկու ճանապարհն էլ ամբողջությամբ պետք է ծածկված լինի մարդկանցով: Մասնավորապես արդեն իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի