20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Պուտինը չի գիշերելու. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, ամենայն հավանականությամբ, Վլադիմիր Պուտինը Հայաստանում չի գիշերի: Ժամանելով Գյումրի՝ նա կմասնակցի այնտեղ կազմակերպվող միջոցառումներին, ապա կգա Երեւան, կայցելի Ծիծեռնակաբերդ, կմասնակցի իր պատվին տրվող ճաշկերույթին եւ կվերադառնա Մոսկվա:  Չգիշերելու պատճառը, ըստ ամենայնի, այն է, որ Բաքու կատարած այցի ժամանակ եւս նա չի գիշերել:

Քույրիկ Լեւոնը թաքցնում է հարկերը. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին պատկանող եւ ՕԵԿ-ական նորաթուխ պատգամավոր Լեւոն Դոխոլյանի (Քույրիկ Լեւոն) կողմից կառավարվող “Հայասի գրուպ” ընկերությունը, չնայած իր ունեցած ծավալների մեծությանը, նույնիսկ 500 խոշոր հարկատուների ցանկում չկա: Բանն այն է, որ այս տարվա առաջին 9 ամիսներին վճարած հարկերի ցուցանիշով “Հայասի”-ն գտնվում է 688-րդ տեղում` 106.7 մլն դրամ հարկով: 2012թ. ցուցանիշներով եղել է […]

ՀՀԿ-ին բոյկոտը չի փրկելու. 168 ժամ

Կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման հարցով արտահերթ նիստ հրավիրե լու անհաջող փորձից հետո խորհրդարանական հայտնի չորս ուժերը ձեռնամուխ են եղել հարցի քն­նարկման մեկ այլ տարբերակի: “168 ժամը” հիշեցնում է, որ  Աժ ոչ իշխանական ուժերի հրավիրած արտահերթ նիստը չկայացավ, քանի որ իշխող Հանրապետականը բոյկոտեց այն: Այժմ այդ քաղաքական ուժե­րը որոշել են հարցը մտցնել հերթական քառօրյա’ օգտվելով […]

Տիկին Ծառուկյանը դարձավ անհասանելի. Ժամանակ

Նախօրեին կայացել է Հայ ֆերմերների միության համագումարը, որի ժամանակ “Մուլտի Ագրո” ընկերության տնօրեն, մեղվաբույծ Ռոզա Ծառուկյանը կրկին վերընտրվել է Ֆերմերների միության նախագահի պաշտոնում: Նա երեկ “Ժամանակի” հետ զրույցում մեծ ոգեւորությամբ հայտարարեց, որ ինքը նորից վերընտրվել է նախագահի պաշտոնում՝ հավելելով, որ  երբեք էլ դժգոհ չի եղել ոչ ֆերմերների միությունից, ոչ էլ գյուղնախարարի վերաբերմունքից: Թերթի հարցին՝ գյուղնախարարի […]

Ո՞վ է ղեկավարելու պալատը. Հրապարակ

Դեռ որոշված չէ, թե ով է ղեկավարելու Եվրասիական առեւտրաարդյունաբերական պալատը, որի “կենտրոնակայանը”, ըստ հայ-ռուսական պայմանավորվածության, լինելու է Հայաստանում՝ հայ ղեկավարով։ Տրվում են էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանի, ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի եւ անգամ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի, այդ թվում եւ հայերին քիչ ծանոթ, ռուսաստանյան գործարար Մհեր Ավետիսյանի անունները, նրա լոբբինգով զբաղվում է ԱՊՀ երիտասարդական […]

Դերենիկ Դումանյանը բավականին լուրջ ունեցվածք է կուտակել.Ժողովուրդ

“Ժողովուրդը” թերթը  գրում է. ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ նույն ինքը՝ Դերոն, բավական լուրջ ունեցվածք է կուտակել։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նա նշել է, որ բանկային հաշվին ունի 17.5 մլն դրամ, 30 հազար ԱՄՆ դոլար եւ 8 հազար եվրո։ Ուշագրավն այն է, որ 2011թ. եւ 2012թ. նրա հայտարարագրերում միշտ նույն գումարն է, […]

Հրաչյա Հարությունյանին նոր մեղադրանք է առաջադրվել.Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է. ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին, ում մասնակցությամբ այս տարվա հուլիսի 13-ին Պոդոլսկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդ էր զոհվել, երեկ նոր մեղադրան է ներկայացվել: Այս անգամ նա մեղադրվում է կեղծ փաստաթղթերի օգտագործման մեջ: Մանրամասները`թերթի այսօրվա համարում: 

Կաշառակեր ոստիկանը Մարտի 1-ի “տուժողն” է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը անդրադարձել է երեկ կաշառք վերցնելու պահին ձերբակալված Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչա­կան բաժնի ավագ քննիչ, ոստիկանության կապի­տան Էդգար Պետրոսյանին: Ըստ թերթի սա հետաքրքիր է ոչ միայն այն պատճառով, որ սա ոստիկանության “ինքնամաքրման”  մասին սերիալի հերթական սերիան է, այլ բո­լորովին ուրիշ պատճառով: Կաշառք վերցնելու պա­հին բռնված սույն “ավագ քննիչը” ընդամենը 5 տա­րի առաջ […]

Բաջանաղիս հորեղբոր տղեն ասֆալտի գործով՝ լավ էլ փող ա առնում. Առավոտ

“Առավոտ” թերթի խմբագրականը անդրադարձել է Հայաստանի “համաճարակներին”, մասնավորապես արտագաղթին: Փողոցներում, հրապարակներում, գյուղամեջերում, “բեսեդկեքում”, համացանցում, խորհրդարանում, գործիչների ելույթներում հարցը ներկայացվում է այսպես՝ “սաղ գնում են, հեսա ստեղ մարդ չի մնալու, որովհետեւ սա հեչ ապրելու երկիր չի, հենա՝ բաջանաղիս հորեղբոր տղեն Կեմերովոյում ասֆալտի գործ ա անում՝ լավ էլ փող ա առնում”։ Բառապաշարն, իհարկե, կարոդ է ավելի գրական […]

Օսկանյան-Զուրաբյան հեռախոսազրույցը դեռ օրակարգում է. Ժողովուրդ

ՀՔԾ-ն արդեն մեկ տարի է՝ չի կարող պարզել, թե 2012թ. հոկտեմբերին ով­քեր էին ապօրինաբար գաղտնալսել Աժ պատգամավորներ Լետն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի առանձ­նազրույցն ու ձայնագրությունը տեղագ­րել համացանցում: Երեկ, “Ժողո­վուրդ”-ի  հարցին ի պատասխան, ՀՔԾ լրատվության բաժնից հայտնեցին, որ այդ գործով նախաքննությունը շարունակվում է, եւ դեռեւս չկան ձերբակալ­վածներ, կասկածյալներ ու մեղադրյալ­ներ: Ըստ նրա որպես մեղադրյալ ներգ­րավման ենթակա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի