Ձուկը՝ ջրում. 168 ժամ
”Ես կարծում եմ շնորհավորել Եմ, և դուք դա գիտեք”,- ի պատասխան հարցին ինչպե՞ս է գնահատում Գևորգ Կոստանյանի նշանակումը գլխավոր դատախազի պաշտոնում. ասել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, միասնական քննչական մարմնի իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանը ավելացնելով,- ”Գիտեք պետական ապարատում ամեն ոք, ամեն մի պաշտոնատար անձ ունի իր գործառույթների շրջանակը և իրականացնում է գործառույթների շրջանակը ելնելով իր մոտեցումներից”: Գևորգ Կոստանյանի’ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելուց հետո Դատախազությունից բազմաթիվ պաշտոնյաներ, սեփական դիմումի համաձայն’ ազատվեցին, Կոստանյանը նոր նշանակումներ կատարեց Դատախազության համակարգում: Հարցին` արդյոք Դատախազությունից դուրս կադրերը աշխատանքի կանցնե՞ն նոր ստեղծվող միասնական քննչական ծառայությունում, եթե Աղվան Հովսեփյանը նշանակվի քննչական միասնական մարմնի ղեկավար, վերջինս պատասխանել է. ”Հայ ժողովուրդը մի ասացվածք ունի, ձուկը ծովում՛ բազար չեն անում՛՛: