20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Գյումրիում կինն ինքնասպան է եղել. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ իրենց տեղեկություններով` դեկտեմբերի 3-ին դժբախտ դեպք  է տեղի ունեցել Գյումրի քաղաքում։ 49-ամյա Սաթենիկը պարանով կախվել է իր տան պատուհանի փեղկից։ “Երեկ փորձեցինք Սաթենիկի հարեւաններից պարզել, թե ինչը կարող էր կնոջը նման քայլի դրդել։ Մեր զրուցակիցները հիմնականում նշեցին, որ կինն առողջական լուրջ խնդիրներ ուներ։ Ոմանք էլ ասացին, թե նա հոգեկան խնդիրներ է […]

Ցմահ դատապարտյալի մայրը բողոքում է. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ գլխավոր դատախազու­թյան դիմաց ցմահ դատա­պարտված Արեն Չատինյանի մայրն ու նրա ընկերները երեկ կազմակերպել էին բողոքի ակցիա’ գլխավոր դատախա­զից պահանջելով վերանայել Արեն Չատինյանի նկատմամբ կայացրած վճիռը: Չատինյանի մայրը “Ժամանակի” հետ զրույցում հայտնեց, որ տղային մեղադ­րում են մի սպանության մեջ, որի հետ նա ընդհանրապես կապ չունի: Արենը չի ճանաչում սպանվածին, ընդամենը նրա մոտ […]

Պարտադիր կուտակայինի պատճառով Հակոբ Հակոբյանը չի մեկնի Հնդկաստան. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանությունը” գրում է, որ այսօր պաշտոնական այցով Հնդկաստանի Հանրապետություն մեկնեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը։ “”ՉԻ” աղբյուրների փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում եղել են նաեւ Աժ՝ պաշտպանության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ Աժ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։ Սակայն վերջին պահին նրանց անունները հանվել է մեկնողների ցանկից”,- […]

Գեներալը դեմ է քվեարկելու. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը իրենց հետ զրույցում հայտարարեց, թե ինքը “Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին” օրենքին դեմ է քվեարկելու։ “Հետաքրքրվեցինք, թե ինչու է նման որոշում կայացրել, եւ արդյոք կուսակցությունից իրեն չեն ասել, որ պետք է կողմ քվեարկի։ «Ո՞վ ասի… Այ մարդ, կողմ ենք քվեարկում, ասում եք՝ ինչի եք […]

Ռուսական կազմակերպությունն ավելի շահավետ առաջարկ էր արել. Չորրորդ իշխանություն

 “Չորրորդ իշխանությունը” գրում է, որ իրենց աղբյուրների փոխանցմամբ՝ մինչ ավտոկանգառների տնօրինումը եւ քաղաքի փողոցները կհանձնեին “Փարքինգ սիթի սերվիսին”, Հայաստան էր եկել ռուսական մի կազմակերպություն, որի ներկայացուցիչները ՀՀ կառավարությանը բավականին շահավետ առաջարկներ են արել։ “Մեր տեղեկություններով ռուսական ընկերությունը պատրաստ է եղել որակյալ ծառայություններ մատուցել ՀՀ քաղաքացիներին՝ ավտոկանգառների մասով։ Ընկերության ներկայացուցիչները խոստացել են բերել որակյալ եւ վերջին […]

Հերթական էլիտար հարսանիքը “Օջախ” ռեստորանում. Չորրորդ իշխանություն.

“Չորրորդ իշխանություն” թերթը գրում է, որ իրենց տեղեկություններով՝ իշխանական վերնախավում սպասվում է հերթական էլիտար հարսանիքը։ “Դեկտեմբերի 14-ին “Օջախ” ռեստորանում տեղի է ունենալու Ազգային ժողովի Առողջապահության հարցրի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանի դստեր հարսանիքը։ ՉԻ աղբյուրների փոխանցմամբ՝ Ազգային ժողովից հրավիրվածները շատ փոքր թիվ են կազմում՝ ընդամենը 14 հոգի։ Թեեւ հրավիրատոմսերը բաժանված են, բայց պատգամավորներից շատերը […]

Աղվան Հովսեփյանը կմնա առանց պաշտո՞ ն.Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, միասնական քննչական մարմնի ստեղծումը դեռեւս իրականություն չի դառնում, վերջին շրջանում դրա հետ կապված գործընթացները կարծես թե դանդաղել են: Արդեն տարեվերջ է, սակայն դրա ստեղծման հետ կապված օրինագիծը կամ օրինագծերի փաթեթը չի ներկայացվել Ազգային ժողով:  Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը թերթի  հետ զրույցում նշեց, որ այդ հանձնաժողովը մշակել եւ իրենց է հանձնել այն օրենսդրական փաթեթը, […]

Պուտինը սառն է ընդունել նվերները. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին ՀՀ նախագահի նստավայրում կազմակերպված ճաշկերույթի ժամանակ ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել։  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, “Ազգային միաբանություն” կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն իրեն հատուկ հանդիսավոր ոճով մոտեցել է Պուտինին ու նվիրել իր գրքերից երկուսը։ Թերթի աղբյուրների պնդմամբ՝ Պուտինը բավական սառն է արձագանքել Մամիկոնիչի նվերին։ Ա. Գեղամյանը թերթի հետ զրույցում հաստատեց […]

Նոր բանտապե՞տ. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը թեեւ փոխոստիկանապետների վերջին փոփոխությամբ հասկացավ, որ համակարգ իր վերադարձի հավանականությունն անորոշ ժամանակով հետաձգվում է, սակայն չի կորցնում օպտիմիզմը։ Նրա շրջապատը լուրեր է տարածում, որ Նազարյանը շուտով նշանակվելու է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի փոխարեն, որի փոփոխության հարցը վաղուց է օդում թեւածում։  Այս պաշտոնի վրա […]

Գնել է ապագայի կաթ. Չորրորդ իշխանություն

Ըստ “Չորրորդ իշխանություն” մայրաքաղաքի խանութներում վաճառվող մթերքների եւ հատկապես կաթնամթերքի հանդեպ բնակչության առանց այդ էլ խաթարված վստահությունը հերթական փորձությանն է ենթարկվել վերջերս ի հայտ եկած բացահայտումների լույսի ներքո, երբ կաթի մեջ որդ էր հայտնաբերվել։ Գնորդներից մեկին էլ զարմացրել է այն հանգամանքը, որ ամբողջ երեք տուփ կաթ գնելուց հետո տանը հայտնաբերել է անհեթեթության հասնող իրողություն. միանգամայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի