204 միլիոն դոլարի առեղծվածը. ՛՛168 ժամ՛՛
՛՛ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, անդրադառնալով գազի գծով Հայաստանի 155 միլիոն դոլարի պարտքին, ասել էր, թե այն կուտակվել է 2011 թվականից: Նախարարի անորոշ ձևակերպումներից հասկացվեց, որ 2011 թվականի հուլիսից գազի գինը փաստացի բարձրացել է, սակայն ՛՛ՀայՌուսգազարդը՛՛ շարունակել է վճարել նախկին գնով 180 դոլարով: Արդյունքում’ կուտակվել է շուրջ 300 միլիոնի պարտք, որի կեսը ռուաստանյան կողմը ՛՛մեծահոգաբար՛՛ վերցրել է իր վրա, իսկ Հայաստանն իր պարտքի դիմաց զիջել է ՛՛ՀայՌուսգազարդի՛՛ 20%-ը: Իրականում, 2013 թվականի ապրիլից կուտակված պարտքը (շուրջ 49 միլիոն դոլար) կարելի է համարել Հայաստանինը, որովհետև ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ կսուբսիդավորի գազի թանկացումը: Սակայն 2011թ. հուլիսից մինչև 2013թ. ապրիլը կուտակված պարտքի մասին ոչինչ չի հայտարարվել: Այն կազմում է մոտ 204 միլիոն դոլար, որը մնացել է ՀՀ հարկատուների ուսերին: Ընդ որում, ՛՛ՀայՌուսգազարդն՛՛ այս պատմության մեջ մեղքի բաժին չունի՛՛,-թեմային անդրադառնում է ՛՛168 ժամը՛՛:
՛՛Այս խառնաշփոթի հեղինակը ՀՀ կառավարությունն է: Նույն մեխանիզմով ՛՛ՀայՌուսգազարդի՛՛ տեղում կարող էր լինել ցանկացած ընկերություն, որտեղ Հայաստանի Հանրապետությունը մասնաբաժին ունի: Եվ կուլիսային խաղերի արդյունքում, չի բացառվում մի գեղեցիկ օր պարզվի, որ ուրիշ պարտքեր էլ կան, և ուրիշ ակտիվներ էլ պետք է զիջվեն՛՛:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: