20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Ի՞նչու է խաբել Սուրիկ Խաչատրյանը. Ժամանակ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ըստ “Ժամանակ”-ի, կայքերից մեկի հետ զրույցում ասել էր, որ ինքը հիմա միայն բիզնեսով է զբաղվում, այն էլ հանքարդյունաբերական բիզնեսով: Ավելին Խաչատրյանը ասել էր նաեւ, որ ընդլայնում է իրեն պատկանող հանքարդյունաբերական բիզնեսը: Սակայն թերթի տեղեկություններով, Սյունիքի նախկին մարզպետին պատկանող երեք հանքերից եւ ոչ մելը չի շահագործվում: Դրանք չգորոծող հանքեր են: Շարունակությունը […]

Երիտասարդացած Օսկանյանը կուսակցություն է բացելու. Հրապարակ

Վիլնյուսից հետո բավականին երիտասարդացած Վարդան Օսկանյանը, ըստ “Հրապարակ”-ի աղբյուրների, չի բացառվում, որ  առաջիկայում դուրս գա ԲՀԿ-ից եւ ստեղծի ներ կուսակցություն՝ “Սիվիլիթասի” ու իրենց մասս-մեդիաների հենքի վրա՝ իր “տակ” հավաքելով եվրաինտեգրման ջատագովներին։ Ըստ որոշ լուրերի՝ Մաքսային միություն շտապող իշխանությունների համար դա եւս նատակահարմար լուծում է՝ երկրում բալանսն ապահովելու առումով, ուստի նոր “լվացքի գործ” չի հարուցվի, մանավանդ […]

Ձուկը՝ ջրում. 168 ժամ

”Ես կարծում եմ շնորհավորել Եմ, և դուք դա գիտեք”,- ի պատասխան հար­ցին ինչպե՞ս է գնա­հատում Գևորգ Կոստանյանի նշա­նակումը գլխավոր դատախազի պաշ­տոնում. ասել է ՀՀ նախկին գլխավոր դատա­խազ, միասնական քննչական մարմնի իրավական ապահովման հանձնաժո­ղովի նախագահ Աղվան Հովսեփյանը ավելացնելով,- ”Գիտեք պետական ապարատում ամեն ոք, ամեն մի պաշ­տոնատար անձ ունի իր գործառույթ­ների շրջանակը և իրականացնում է գործառույթների շրջանակը […]

Ինչու ենք միայն ՌԴ-ից զենք գնում. Ժամանակ

ՌԴ հետ հարաբերությունների ջերմացման ֆոնին նախօրեին խորհրդարանը քննարկեց ՀՀ և ՌԴ միջեւ ռագմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը: Ըստ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի՝ պայմանագիրը նպատակ ունի պարզեցված կերպով իրականացնել ու ռազմական նշանակության արտադրանքի փոխադարձ մատակարարումները, եւ երկուստեք ազատվել մաքսատուրքերից: Ա. Նազարյանից ՛՛Ժամանակը՛՛ հետաքրքրվել է՝  ինչո՞ւ ենք միայն Ռուսաստանից զենք ուզում գնել եւ միայն Ռուսաստանի հետ ենք […]

Թեկնածությունը հանելու դիմաց քաղաքապետը գումար է առաջարկել. Ժամանակ

Դեկտեմբերի 8-ին Արարա­տի մարզի Այնթապ համայնքում նախատեսված են համայնքապետի ընտրություններ: Առա­ջադրված են երկու թեկնածու­ներ’ գործող գյուղապետ, ՀՀԿ- ական Կարեն Սարգսյանը եւ նախկին գյուղապետ, ՛՛Ֆլեշ՛՛ ՍՊԸ-ի վարորդ Լեւոն Թահվերդյանը: Վերջինս երեկ ՛՛Ժամա­նակին՛՛ հայտնել է, որ իրեն այս ընթացքում տարբեր առաջարկ­ներ են արել, որպեսզի հանի թեկնածությունը: Մասնավորապես, օրերս իրեն է զանգել Մասիսի քաղաքապետը, ՀՀԿ- ական Ալեքսանդր Հակոբյանը […]

Գումարի դիմաց իր ծառայություններն է առաջարկել, ապա զղջացել. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Եռաբլուրի հա­րակից տարածքում, արտառոց դեպք է տեղի ունեցել: Երիտասարդ մի աղջիկ մոտեցել է երկու երիտասարդ տղաների եւ առաջարկել 20 հազար դրամ գումա­րի դիմաց նրանց հետ գնալ զվարճա­նալու: Տղաները համաձայնել են ու աղջկան վճարել նրա պահանջած գու­մարը: Աղջիկը հանկարծակի հրաժարվել է տղաների տված գու­մարի դիմաց ծառայություն մատուցել: Երկար […]

537 հազար դրամ` “ուտելավճարի” համար. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է,  որ Արթուր  Բաղդասարյանի Ազգային անվտանգության խորհուրդն օրերս ինչ-որ կերուխում է անցկացրել Աշտարակի ձորում գտնվող օբյեկտներից մեկում։  “Թե խնջույքն ինչ առիթով է եղել, մեզ դեռեւս անհայտ է, սակայն ուշագրավ է, թե ինչպես է օբյեկտը սպասարկող “Նոր ջրաղաց” ընկերության հաշվապահը միջոցառման վճարման հաշիվ ապրանքագիր կազմել։ Փաստաթղթում միջոցառման դիմաց պետբյուջեից վճարվող գումարը նշվել է […]

Ծառուկյանին մերժել են. Հրապարակ

“Հրապարակը” գրում է. “Թե ինչու է քննադատության թափը լիովին կոտրած ԲՀԿ-ն կուտակային կենսաթոշակի հարցում “բոյեւիկի” պահվածք դրսեւորում, մեզ պատմեցին, որ օրերս կառավարությունը պետական գերատեսչությունների համար ավտոմեքենաների գնման մրցույթ է հայտարարել, որին մասնակցել է նաև ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանի հովանու “տակ” գտնվող “Հունդայի” ավտոմեքենաների “պարկը”։ Սակայն հաղթել է “Կիա Մոթորսը”՝ Վահե Յակուբյանը, որը հայտնի է Դավիթ […]

Բարձրաստիճան ոստիկանը “ծանոթ ընկերուհու” մոտ է եղել. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ հայտնի ֆինանսական բուրգի գործով հարցաքննված բարձրաստիճան ոստիկանների ցուցմունքներից պարզ է դառնում, որ այդ բուրգը իրոք ստեղծվել է նրանց կողմից եւ նրանք էլ, օգտագործելով իրենց պաշտոնները, զբաղվել են “փողերի վազվռատով”։  “Օրինակ՝ ներկայումս ոստիկանությունում բարձր պաշտոն զբաղեցնող ոստիկաններից մեկին հարցաքննության ժամանակ հարցրել են, թե ինքն այս տարվա մարտի 24-ի երեկոյան չի՞ գտնվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի