ՄԻ պաշտպանը Վճռաբեկ դատարանի նախագա՞հ.168ժամ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը խիստ ընդդիմադիր զեկույց է հրապարակել, այն աստիճանի ընդդիմադիր, որ դրան կնախանձեր ցանկացած իրավապաշտպան կազմակերպություն, նույնիսկ միջազգային:
Թեմային անդրադառնում է “168 ժամ”-ը: Այս զեկույցի իմաստն այն է, որ Հայաստանում արդարադատության համակարգ գոյություն չունի, դատավճիռները կայացվում են բացառապես կաշառքով, եւ դրա հետեւանքով հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ զրոյականից էլ ցածր է: ՄԻՊ գրասենյակն այնքան առաջ է գնացել, որ հրապարակել է, թե ինչ չափերի կաշառք են վերցնում առաջին ատյանի, Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններում: Օրինակ, Վճռաբեկ դատարանում կաշառքի չափը կարող է հասնել 50 հազար դոլարի: Եթե այս թվերը նկատի ունենալով’ հաշվենք Վճռաբեկ դատարանի նախագահ Սրման Մկրտումյանի ունեցվածքը, ապա 2011թ. նրա կողմից հայտարարագրած 185 հազար դոլարն ուղղակի ծիծաղելի թիվ է (ընդամենը 3,5 դատավճիռ):
Այն, որ Հայաստանում արդարադատություն չկա, եւ, որ դատավորներն առաջին ատյանից մինչեւ Վճռաբեկ դատարան կաշառված են՝ գիտի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ով երբեւէ գործ է ունեցել դատական համակարգի եւ դատավորների հետ, եւ ՄԻՊ գրասենյակի զեկույցում այս առումով որեւէ ցնցող բացահայտում չկա:
Ավելին, ՀՀ նախագահ Սերժ Աարգսյանը եւս դատաիրավական բարեփոխումներին նվիրված խորհրդակցությունների ժամանակ բազմիցս խոսել է դատական համակարգի անկատարության եւ այդ համակարգի նկատմամբ վստահության բացակայության մասին:
Եվ եթե Ս. Սարգսյանի այդ բազմաթիվ ելույթները փոփոխությունների եւ կոնկրետ գործողությունների չեն հանգեցրել, ապա դժվար թե ՄԻՊ զեկույցից որեւէ բան փոխվի: Միակ փոփոխությունը, թերեւս, այն կլինի, եթե Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվի ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: