14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Մեղավորը Րաֆֆին է. Հրապարակ

 Ըստ “Հրապարակ”-ի,  Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը՝ ՌԱՀՀԿ-ն, կանգնած է փակվելու վտանգի առաջ՝ ֆինանսավորման բացակայության պատճառով, եւ դա պայմանավորված է Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական անփառունակ վախճանով։ Կենտրոնը հիմնվել է 1994 թ.՝ ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից։ Փաստորեն, Արեւմուտքն այժմ հրաժարվում է ֆինանսավորել Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրա կենտրոնը։ “Իրոք, ֆինանսական խնդիրներ ունենք, բայց ՌԱՀՀԿ-ի փակման […]

ԱՊՊԱ-ն ընդդեմ տաքսիստների. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով, անհատ տաքսիների վարորդները չեն կարողանում ԱՊՊԱ պայմանագիր կնքել, քանի որ ապահովագրական ընկերությունները տաքսու վարորդներին մերժում են՝ պատճառաբանելով, թե ռիսկը բարձր է, իրենք մեծ վնասներ են կրում։ Իսկ եթե ապահովագրում են, ապա առաջարկում են ոչ թե 1 տարով պայմանագիր կնքել, ինչն ավելի մատչելի է, այլ 3 ամսով եւ անպայման “անսահմանափակ վարորդներ” դրույթով։ Այս դեպքում, […]

35 հազար դոլարանոց “Տոյոտաներ” խորհրդարանին. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով ՀՀ կառավարությունը որո­շել է նոր մեքենաներ գնել պաշ­տոնյաների համար: Նոր մեքե­նաների համար ամենաշատ գումարը հատկացվել է Ազգային ժողովին,  որին պետբյուջեից կտրվի 196 մլն դրամ գումար 14 նոր մեքե­նա գնելու համար: Եթե գումարը հավասար բաշխվի, ապա ԱԺ յուրաքանչյուր պաշտո­նյային բաժին կհասնի 14 մլն դրա­մանոց մեքենա, որը մոտ 35 հա­զար ԱՄՆ դոլար է: Աժ աշխատակազմի […]

Ձնագնդիով խփել է ուսուցչին. Չորրորդ իշխանություն

Ըստ “Չորրորդ իշխանության”, երեկ դպրոցներից մեկում դասամիջոցին մի աշակերւր համադասարանցու հետ ձնագնդի խա­ղալիս պատահաբար  ձնագնդին դրսից նետել եւ հարվածել է երրորդ հարկում պարուհանի մուր կանգնած եւ մեկ ու­րիշ ուսուցչի հետ  զրուցող ֆիզիկայի ուսուցչին: Ուսուցիչը ոչ մի վնասվածք չի ստացել եւ բոլորովին չի բարկացել աշակերտների վրա: Ավելին, կատակով  մատ է թափ տվել ու զգուշացրել, որ հաջորդ […]

30-ամյա տղամարդը բռնաբարել է 18 տարեկան մտավոր հետամնաց աղջկան. Առավոտ

Օրերս, դեկտեմբերի 10-ի երեկոյան, “Վստրեչի” կամուրջի տակ բռնաբարել են մտավոր խնդիրներ ունեցող 18 տարեկանը վերջերս լրացած մի աղջկա, որի ծնողը “Առավոտի” հետ զրույցում կարծիք հայտնեց, թե բռնաբարությունը նախապես մտածված է եղել՝ բռնարարն օգտվելով աղջկա առողջական խնդիրներից, կարծել է, թե մտավոր թերզարգացում ունի, դժվար թե գործը բացահայտվի: Տուժողի մայրը վստահեցրեց, որ արդեն դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, […]

Երկրապահներն անհանգիստ են. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, “Երկրապահում” փետրվարյան համագումարին ընդառաջ խմորումները շարունակվում են, ներքին դժգոհությունը բավականին մեծ է, Ազատության հրապարակում նստած իրենց ընկերներին պատշաճ չսատարելը, սպասվող ԵԿՄ նախագահի ընտրությունը կրկին ալեկոծել է “Երկրապահին”, որն առանց այն էլ բազում թեւեր ունի` գեներալ Մանվելի, Արամ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի: Ինչպես տեղեկացնում են “Երկրապահի” թերթի աղբյուրները, Մանվել Գրիգորյանն իսկապես չի ցանկանում թողնել ԵԿՄ […]

Պատգամավորները եկող ուրբաթ էլ են հավաքվելու. Հայկական ժամանակ

 Երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ Ազգային ժողովն այս տարի ևս մեկ արտահերթ նիստ է հրավիրելու։ “Հայկական ժամանակ”-ի խորհրդարանական հավաստի աղբյուրները հայտնում են, որ ԱԺ արտահերթը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին՝ եկող ուրբաթ։  Պարզվում է, որ դեռ մի քանի կիսատ մնացած օրինագծեր կան, որոնք պետք է ընդունվեն մինչև հունվարի 1-ը։ Թե որոնք են դրանք, դեռ հայտնի չէ։ […]

Նոր մեղադրյալներ կան. Հրապարակ

Հրապարակ թերթը գրում է. Ոստիկանության Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժինը շարունակում է քննել «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի գործը։ Տեղեկացանք, որ 3 օր առաջ նոր մեղադրյալ է ներգրավվել՝ ընկերության գլխավոր հաշվապահ Գագիկ Հարությունյանը, որին մեղադրում են առանձնապես խոշոր չափերի խարդախության համար (Քրօր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով)։ Գլխավոր հաշվապահից ընդամենը քաղաքից չբացակայելու ստորագրություն են վերցրել։ […]

“Իմպոտենտ վիճակներ”. Առավոտ

“Առավոտ”  թերթը գրում է. Ճանաչված գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը կարծում է, որ արդեն շուրջ երկու տասնամյակ է՝ Հայաստանում ինտենսիվ աշխատանք է կատարվում՝ արժեզրկելու այն ամենը, ինչը ազգային է, մշակույթին եւ հոգեւորին է վերաբերում։ “Առավոտի” հետ զրույցում արվեստագետը փաստում է. “Ժամանակին վաճառեցին կինոյի տները, կինոթատրոնները, մշակույթի պալատմները, անցան դպրոցների օպտիմալացմանը, հետո սկսեցին անհատ ստեղծագործողների վրա ինչ-ինչ բաներ […]

Դերասանուհին գողացել է ու բռնացե՞լ. Ժողովուրդ

 “Ժողովուրդ” թերթը գրում է. Դեկտեմբերի 11-ին Երևանի կենտրոնում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքից մի կին ու տղամարդ բոլորի աչքի առջև անցորդ երեխայից գողացել են նրա թանկարժեք հեռախոսը։ Ստեփանը (նրան այդպես է կանչել տիկինը) ուժգին հարվածել է երեխային։  Իրավապահներից “Ժողովուրդ”-ը պարզել է, որ գողությանը մասնակից կնոջ անունը Լիլիթ է, որը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի