13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Մեղավորը Րաֆֆին է. Հրապարակ

 Ըստ “Հրապարակ”-ի,  Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը՝ ՌԱՀՀԿ-ն, կանգնած է փակվելու վտանգի առաջ՝ ֆինանսավորման բացակայության պատճառով, եւ դա պայմանավորված է Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական անփառունակ վախճանով։ Կենտրոնը հիմնվել է 1994 թ.՝ ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից։

Փաստորեն, Արեւմուտքն այժմ հրաժարվում է ֆինանսավորել Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրա կենտրոնը։

“Իրոք, ֆինանսական խնդիրներ ունենք, բայց ՌԱՀՀԿ-ի փակման մասին լուրերը դեռ վաղաժամ են, համենայնդեպս, ոչ մեկն այդ խնդիրը չի դրել, եթե չասենք հակառակը, որ բոլորս ցանկանում ենք, որ այն աշխատի”,-երեկ թերթին ասել է կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը՝ նշելով, որ ԱՄՆ-ում կենտրոնի հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը դադարեցրել է ՌԱՀՀԿ ֆինանսավորումը։

 Մենք տեղեկացրել էինք նաեւ, որ փորձագետներն արդեն լքել են կենտրոնը, մնացել են միայն տեխնիկական աշխատողները։ Կենտրոնը, սակայն, Սարգսյանի հավաստմամբ, բազմիցս բախվել է նման խնդրի, բայց միշտ լուծում է գտել։

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ