20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Կառավարությունը հուշանվերներ գնելու համար հսկայական գումարներ է ծախսում. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ կառավարության աշխատակազմը հսկայական գումարներ է ծախսում հուշանվերներ գնելու համար, ընդ որում, հիմնականում դրանք գնել են “Ագուլիս մեկ” ՍՊԸ-ից։ Միայն նոյեմբերի 21-ին նրանք ավելի քան 339 հազար դրամի, նոյեմբերի 18-ին՝ 159 հազար դրամի, նոյեմբերի 15–ին 441 հազար դրամի, իսկ նոյեմբերի 13-ին՝ 993 հազար դրամի հուշանվերներ են գնել։ Կառավարությունը, բնականաբար, այսքանով չի սահմանափակվել, […]

Բնապահպանության նախարարության անգործությունն ու Ջերմուկի աղբանոցը. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ 1960-ական թվականներից ի վեր Ջերմուկ քաղաքի աղբը կուտակվում է նույն տեղում՝ Դալի ձորով հոսող համանուն գետակի ափամերձ տարածքում։ “Քաղաքային աղբավայրը շատ անմխիթար վիճակում է, եւ աղբը գետակն է թափվում եւ աղտոտում շրջակա միջավայրը։ Բայց պարզվում է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն առավել անմխիթար վիճակում է. հարցն այն է, որ “168 ժամը” […]

Մեծամորի մանկապարտեզները փակվել են. Առավոտ

 “Առավոտ” թերթը գրում է, որ մինեւ  գարուն Մեծամորի մանկապարտեզները չեն աշխատի: “Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի երեք մանկապարտեզներն արդեն քանի օր է` չեն գործում: Մեծամորի քաղաքապետարանից մանուկների ծնողների դժգոհություններին ի պատասխան հայտնել են, որ մանկապարտեզները 4 ամիս էլ չեն աշխատելու, քանի որ ջեռուցման խնդիր ունեն: Մանկապարտեզների դայակ-դաստիարակներն էլ հարկադիր պարապուրդի մեջ են: “Առավոտի”  հետ զրույցում ծնողները […]

Հայաստանի անունը չկա. 168 ժամ

Մեկ ամիս առաջ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը առանձնակի խանդավառությամբ հայտարարեց, որ Հայաստանն ունի “Հազարամյակի մարտահրավերներ” ծրագրին (ՀՄԾ) դիմելու հնարավորություն։ “168 ժամ”-ին հայտնի է  դարձել, որ  “Հազարամյակի մարտահրավերներ” կորպորացիան կատարել է իր ընտրությունը. աջակցություն կստանա հարավաֆրիկյան Լեսոթո պետությունը։ ՀՄԿ խորհուրդը նաեւ որոշել է երկրորդ անգամ իր աջակցությունը տրամադրել եւ վերակնքել համաձայնագրերը Գանայի, Լիբերիայի, Մարոկկոյի, […]

ԱՄՆ պետքարտուղարը Հայաստան է գալիս. Հայկական ժամանակ

Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը  “Հայկական ժամանակ”-ի թղթակցին ասել է, որ  ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հաջորդ տարի այցելելու է Հայաստան՝ ի նշան հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ջերմության։ Քերին 2014-ին ՀՀ այցելելու խոստում է տվել Սերժ Սարգսյանին եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին։ Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Տարոնի թեզը. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, առաջիկայում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է պատրաստվում թեկնածուական թեզ պաշտպանել։ Թեկնածուականի քննարկումը կլինի, ինչպես ընդունված է՝ բաց, դեկտեմբերի 26-ին, Պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի դահլիճում։ Ուշագրավ է, որ Տարոն Մարգարյանն ավարտել է Գյուղինստիտուտը, այժմ էլ Գյուղակադեմիայի խորհրդի պատվավոր անդամ է, սակայն որոշել է տնտեսագիտության ոլորտի գիտական թեզ գրել, այն էլ՝ “Երեւան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման […]

Կառավարությունը փակում է ՄԻՊ գրասենյակները. Ժամանակ

Երեկ ամբողջ աշխարհում նշվում էր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Ըստ “Ժամանակ”-ի, այն նշվեց նաեւ Երեւանում, սակայն ոչ թե տոնական հանդիսավորությամբ, այլ՝ ակցիայով, քանի որ կառավարությունը գումարներ չի տրամադրում մարզային 6 ՄԻՊ գրասենյակները ֆինանսավորելու համար: “Ընդդեմ իրավական կամայականության” ՀԿ նախագահ Քրիստինա Գեւորգյանը թերթին տեղեկացրել է, որ մարզային կառույցները 2012 թվականից ֆինանսավորվել են Եվրոպական կառույցների կողմից, […]

ԿԳԲ-ի տոնը՝ առանց Գորիկ Գուրգենիչի. Հրապարակ

Դեկտեմբերի 20-ը Ազգային անվտանգության մարմինների աշխատողների օրն է: Այս անգամ այն, ըստ ամենայնի, կտոնվի առանց Գորիկ Հակոբյանի: Նա Հայաստանում չէ: Տեւական ժամանակ է, ինչ բուժվում է Գերմանիայում: Բժիշկները թույլ չեն տալիս նրան նստել ինքնաթիռ` վտանգավոր է կյանքի համար: Ըստ “Հրապարակ”-ի, երբ կվերադառնա Գորիկ Հակոբյանը, հայտնի չէ, սակայն վերադարձի դեպքում էլ ծանրաբեռնվածությունը նրան հակացուցված է, ուստի […]

Զուրաբյանի “ծիտիկ”-ն ու եվրապացոց թագավորի նամակը. Հայոց աշխարհ

Եթե Հայ ազգային կոնգրեսն ու այդ կուսակցության առաջնորդներից Լեւոն Զուրաբյանը որոշել էին նախաամանորյա իրենց անելիքների ցանկում “ծիտիկ” (ptichka) դնել “Երթ՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ” տողի դիմաց, ապա երեկվա համեստ միջոցառումից հետո կարող են դա անել: Պարզ ասած՝ պարտականություն էր, կատարեցին:     Ըստ “Հայոց աշխարհի”, ՀԱԿ-ի երեկվա երթի դրական կողմն այն էր, որ, նախ, ավանդույթը […]

Գեներալը սպառնացել է Հանրապետականներին. Հայկական ժամանակ

Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, ըստ “Հայկական ժամանակ”-ի,  երեկ ԱԺ նիստի ժամանակ խիստ տոնով (նրա խոսափողն անջատված է եղել) ՀՀԿ-ականներին սպառնացել է, թե՝ “հեսա ձեր բյուջեին “դեմ” եմ քվեարկելու”։  Թերթի թղթակիցը երբ  խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրել է, թե ինչու էր զայրացել գեներալը, նա պատասխանել է, թե միայն գեներալը չէր վրդովված, շատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի