03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

“ԱՄՆ-ի դեսպանն ի՞նչ կապ ունի Հայաստանում կատարվող գործերի հետ”. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նախօրեին հանդիպել էր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ, որի ժամանակ անդրադարձել էր նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերին։ Ջ. Հեֆերնը նշել էր, որ այդ հարցը հետաքրքրում է նաեւ միջազգային հանրությանը։ “Այս առիթով “Ժողովուրդ”-ի հետ զրույցում Սուրեն Խաչատրյանն […]

Նոր ՄԻՊ ենք ունենանալո՞ւ.Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն”–ը անդրադարձել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանի վերջերս արված աղմկահարույց հայտարարությանը Հայաստանի դատական համակարգում տիրող կոռուպցիայի վերաբերյալ՝ նշելով, որ այսօր շատերը սպասում են Սերժ Սարգսյանի հրապարակային գնահատականին կամ կոնկրետ քայլերին այդ հայտարարության վերաբերյալ։  Թերթը Կարեն Անդրեասյանի հայտարարությունը համեմատում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի այն ելույթին, որի ընթացքում նա խոսել էր կոռուպցիոն դրսեւորումների մասին։ Սրան […]

50-ն անց տարիքի մարդ ա, նո՞ր ա կենսագրություն գրում, ամոթ ա. գնդապետը՝ Վանաձորի քաղաքապետին. Ժամանակ

Վանաձորի մանկապարտեզների տնօրենների պաշտոնում իր ազգականներին նշանակելու վերաբերյալ ԶԼՄ-ների վերջին հրապարակումներին ի պատասխան’ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը լրատվամիջոցներից մեկին տված հար­ցազրույցում խոսել է նաեւ իր ՛՛արժանիքներից՛՛, որոնք թերթը ներկայացրել է հետեւյալ կերպ. ՛՛Վանաձորի քաղաքապետը ամենայն մանրամասնությամբ նշեց այն բոլոր աշխատանքները, որ կատարել է. աշխատել է շինարարությունում, երկրաշարժի ժամանակ բազմաթիվ անձանց է հանել փլատակներից, դրանից հետո […]

Պատգամավորը պատժել է վարորդին. Իրավունք

՛՛Իրավունքը՛՛ նախորդ համարում անդրադարձել էր Աժ ԲՀԿ-ական պատգա­մավոր Դավիթ Քոչարյանի ավտոմեքենայի հետ կապված շրջանառվող խոսակցու­թյուններին եւ պատգամավորի վարորդի’ լրագրողի հանդեպ անհարգալից վերաբերմունքին: Եվ ահա երեկ պարոն Քոչարյանը այցելելով խմբագրություն’ նախ նշել է. ՛՛Հարգանքով եմ վերաբերվում լրագրողներին եւ դատապարտում եմ լրագրողնե­րի նկատմամբ ցանկացած անհարգալից պահվածք: Իսկ ինչ վերաբերում է վա­րորդիս կողմից հնչեցված անպարկեշտ արտահայտություններին, ուզում եմ […]

Վրաստանում հային ծեծել և թալանել են . Իրատես de facto

“Իրատես de facto” թերթը գրում է. Վրաստանում իշխանափոխությունից հետո շատ բան է փոխվել:Դա նկատում են անգամ մեր հայրենակիցները, ովքեր գտնվում են այդ երկրի տարածքում:  Ռուսաստանից մեքենայով Հայաստան վերադարձող հայ “խոպանչին” դարձել է  հանցագործ վրացիների զոհը։  Բենզալցակայանում մեքենան լիցքավորելու ժամանակ նա գետնին ընկած դրամապանակ է գտել, որում եղել է մոտ 2000 դոլար։ Սակայն, ինչպես ասում են, […]

Բնակչության թիվը գնալով նվազում է. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը Հայաստանի բնակչության վերաբերյալ բավական ուշագրավ փաստեր է հրապարակել։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ ՀՀ-ում բնակչությունը 2010թ. կազմել է 3,2 մլն մարդ, իսկ 2012թ. այն դարձել է 3 մլն։ “Թե ինչքան է իրականում, դժվար է միանշանակ ասել։ Բայց ուշագրավ է հարեւան Ադրբեջանում առկա բնակչության թվաքանակի դինամիկան։ Նույն ազգային վիճակագրական ծառայության […]

Ռոբերտ Քոչարյանը ևս կմեկնի Արցախ. Հրապարակ

Սերժ Սարգսյանի հոր հուղարկավորու­թյանը մասնակցելու է հայաստանյան ողջ էլիտան: Մոսկվայից Երեւան են եկել Երեւանի նախկին քւսղաքապետ Կարեն Կարապետյանը, Սամվել Կա­րապետյանը, ՛՛Լյուդինգի՛՛ սեփականա­տեր Արմեն Շահազիզյանը, բացի Արա Աբրահամյանից: Վերջինս գտնվում է Նահանգներում: Երեկ Հայաստան է վե­րադարձել նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որը նույնպես կմեկնի Արցախ: Երեկ ողջ օրվա քննարկման թեման էր, թե ինչ­պես ե ավելի նպատակահարմար եղա­նակային այս […]

“Մեր ընտանիքի դեմ այս պետությունում խաղ չկա” Շիրակի ոստիկանապետ. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը  գրում է. “Մեր ընտանիքի դեմ այս պետությունում խաղ չկա”,-այսպիսի խիստ պատասխանատու եւ հավակնոտ հայտարարություն է արել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը ֆինանսական բուրգի գործով առերեսումներից մեկի ժամանակ։ Մասնավորապես, գործով վկա Արտակ Գալստյանի հետ առերեսմանը Բաբակեխյանը մի շարք այլ նշանակալի հայտարարություններ էլ է արել, օրինակ՝ վկային ահաբեկել է՝ հիշեցնելով “վկաներին վերացնում են” կրիմինալների […]

Ոսկու շուկայի հարցը լուծվեց տուգանքո՞վ. Ժողովուրդ

Երեւանի ոսկու շուկայում (ժողովրդի մեջ հայտնի բաղնիքի ոսկու շուկա) գրեթե մեկ շաբաթ տեւած ստուգումներն արդեն դադարեցվել են։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե դեկտեմբերի 10-ին ոսկու շուկայում ստուգումներ են իրականացվելու։ Պատճառը քաղաքացիներից ստացված բողոքներն էին, ըստ որոնց՝ շուկայում աշխատանքային պայմանները, հակահրդեհային եւ սանիտարական վիճակը նորմալ չեն։ Վարչապետի հանձնարարականով ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկաների […]

ԱԱԾ-ն վախեցրել է աշտարակցիներին. Առավոտ

Ուշի գյուղում Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամներին վերջերս “անակնկալով” են դիմավորել։ “Առավոտի” հետ զրույցում խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը պատմեց, որ իրենց հանդիպումը կազմակերպող անձը եւ գյուղապետը, ով այնքան է ոգեւորված եղել հանդիպումով, որ ցանկացել է նույնիսկ գյուղի ակումբի դահլիճը տրամադրել, հանդիպմանը ներկայացել են վախեցած։ Մեկ օր առաջ նրանց “դաստիարակչական զրույցի” են կանչել ԱԱԾ Աշտարակի ներկայացուցիչները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի