Անհայտ մարդիկ հորդորել են հեռանալ. Չորրորդ իշխանություն
“Չորրորդ իշխանությունը” կրկին անդրադարձել է Երեւանի մետրոպոլիտենի “Սասունցի Դավիթ” կայարանի մոտ գտնվող շուկային, որը համաձայն թերթի՝ ցանկացած պահի կարող է փակվել, ապա բարեկարգվել եւ փոխանցվել էրեբունիի թաղային հեղինակություններին:
Ամիսներ շարունակ շուկայի աշխատանքը չէր խոչընդոտվել, եւ ահա երեկ շուկա են այցելել անհայտ մարդիկ եւ պահանջել են, որ շուկայի աշխատակիցները հեռանան: Շուկայի աշխատակիցները երեկ թերթի թղթակցին պատմեցին, որ վաղ առավոտյան իրենց են այցելել մի խումբ անձինք, ովքեր ներկայացել են որպես մի ընկերության ներկայացուցիչներ, որը նոր պայմանագիր է կնքել եւ շուկայի տարածքն այժմ իրենցն է։
“Հիմա մենք դատական գործընթացի մեջ ենք, դատական կարգով վիճարկում ենք շուկայի տարածքը մեզ տալու վերաբերյալ պայմանագիրը երկարացնելու հարցը, բայց նրանք արդեն պայմանագիր են կնքել, որ տարածքը իրենց պետք է տրամադրվի: Դա չի կարող օրինական բան լինել։ Վաղ առավոտյան եկել էին շուկա եւ պահանջում էին, որ տարածքը ազատվի”,-ասացին նրանք։
Շարունակությունը թերթի այօսրվա համարում: