05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Գյումրու քաղաքապետը պարտադրել է. Իրատես de facto

“Իրատես de facto”-ի տեղեկություններով, Վերահսկիչ պալատի այս տարվա ստուգման արդյունքների ամփոփիչ փաստաթուղթն արդեն Գյումրու քաղաքապետարանում է: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, Վերահսկիչի ակտում տեղ են գտել Գյումրու նախակրթարանների սննդի գնումների հետ կապված որոշ խախտումներ:

Բացի այն, որ նախակրթարանների տնօրեններին սնունդը պարտադրվել է գնել Գյումրու ամենաթանկ խանութներից մեկից`”Կառոնայից”, սննդի գները բոլոր վճարային փաստաթղթերում ուռճացված են եղել: Սա չի վրիպել ՎՊ-ի աչքից: 

Վերահսկիչ պալատի աչքից չեն վրիպել նաեւ Գյումրու զարգացման հիմնադրամի ծախսերում առկա որոշ անճշտություններ: Սամվել Բալասանյանն այս հիմնադրամը ստեղծել է, իբր, Գյումրու համար գումարներ հավաքելու, ձեռներեցների հանգանակությունները կուտակելու համար, սակայն, թերթի աղբյուրի պնդմամբ, այդ հիմնադրամի միջոցները ծախսվել են ոչ նպատակային, մասնավորապես այդ հիմնադրամի միջոցներով են ֆինանսավորվել մի շարք գործուղումներ:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ