21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Դարի գազային պայմանագիրը. Առավոտ

“Առավոտ” օրաթերթի խմբագրականում կարդում ենք.

 “Հայաստանում իշխանությանը չվստահելու հիմքերը բազմաթիվ են։ Շատ հեռու չգնալու համար նշենք, որ Հայաստանի քաղաքացիներին այդպես էլ չբացատրեցին, թե ինչու էր գազի “իսկական” գինը մեզնից թաքուն պահվում, ինչու է մեր պետությունը մշտապես պարտք մնում Ռուսաստանին հսկայական գումարներ, եւ վերջապես՝ ինչու են սահմանի վրա ստացված 109 դոլարանոց գազը մեզ վրա վաճառում 400 դոլարով: Մարդիկ, ի վերջո, կընդունեն ցանկացած բացատրություն, եթե այն գոնե որոշ չափով տեղավորվի ձեւական տրամաբանության կանոնների մեջ։

Բայց պաշտոնյաները հարցազրույցներում եւ խորհրդարանական ամբիոնից այնպիսի բացատրություններ են տալիս, որոնցից իրենք էլ գլուխ չեն հանում։ Այսօր էլ, վստահ եմ, ներկայացնելու են իրենց կնքած “դարի գազային պայմանագիրն” այնպես, որ բոլորին միանգամայն պարզ կդառնա՝ մեզ նորից խաբում են։

 Ամենատպավորիչն այս “դարի պայմանագրում”, իհարկե, տարեթիվն է՝ 2043 թվականը։ Այսինքն՝ 30 տարվա ընթացքում ռուսաստանյան “Գազպրոմի” հետ կնքած նվաստացուցիչ պայմանագիրը Հայաստանի ոչ մի իշխանություն չի կարողանա փոփոխել”։ 

Շարուակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ