14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Առողջապահության նախարարը դատի է տալու Լյուդմիլա Սարգսյանին. Առավոտ

“Առավոտը” գրում է, որ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը խիստ վիրավորված է Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից։ Բանն այն է, որ տիկին Սարգսյանը, կարելի է ասել, քրեական հանցագործության մասին հաղորդում է տվել “Առավոտի” դեկտեմբերի 19-ի “Պետական պատվե՞ր, թե՞ համակարգված ատկատ” հրապարակմամբ եւ նշել, որ պետական պատվերի տրամադրման գործընթացը վերից վար թաթախված է կոռուպցիայի մեջ։ […]

Քոչարյանը ուղերձ հղի, որ ի՞նչ անի. Իրատես de facto

Տարին ավարտվում է, եւ ըստ “Իրատես de facto”-ի, այդպես էլ չհնչեց Վիկտոր Սողոմոնյանի խոստացած` Մաքսային միությանն առնչվող Ռոբերտ Քոչարյանի ուղերձը: Ու քանի որ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը` “արդեն տասը տարի, հարյուր տասը տարի” չի պատասխանում թերթի հեռախոսազանգերին, փորձենք ինքնուրույն հասկանալ` ինչո՞ւ երկրորդ նախագահն այդպես էլ “չուղերձեց” Մաքսային միության յուր տեսլականը` հայ հանրությանը: ա) Ասելիք չկա: […]

Ծառուկյանը չի սիրում ֆուտբոլիստների. Հրապարակ

 Ըստ “Հրապարակ”-ի,այսօր տեղի է ունենալու ՀԱՕԿ-ի՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ընտրված տասը լավագույն մարզիկների պարգեւատրման արարողությունը։ Թերթի հիշեցնում է, որ  ոչ մի ֆուտբոլիստ այդ ցանկում չի ներառվել, ինչպես նախորդ տարի չէին ներառել շախմատիստներին, եւ դա արվել է ի հեճուկս Յուրի Վարդանյանի եւ Ռուբեն Հայրապետյանի։ Վաղն էլ տեղի է ունենալու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից ընտրված […]

Աղանդավորական կառույցի բացմանը կառավարության անդամներ են մասնակցելո՞ւ. Իրավունք

“Իրավունք”-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 17:00-ին “Կյանքի խոսք” աղանդի առաջնորդ Արթուր Սիմոնյանը պատրաստվում է իր փառքի կոթող հանդիսացող շենքի բացմանը։ Մոտ երկու շաբաթ առաջ, ավագ ծառայողների հավաքի ժամանակ, Արթուր Սիմոնյանը ասել է, որ բացմանը լինելու են նաեւ հյուրեր կառավարությունից։ Առայժմ մեզ չի հաջողվել ճշտել, թե արդյոք այդ հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, թե սա զուտ աղանդի […]

Եվս 12 կոկորդիլոս կներկրվի. Առավոտ

՛՛Եթե բուդ աոնեմ’ կոկորդիլոս էլ կառ­նեմ՛՛,- այսպես է արձագանքել ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը ՛՛Առավոտի՛՛ հարցին ՚ պատրաստվո՞ւմ է իր կուսակից ընկերոջ’ Արտակ Աարգսյանի ներկրած կոկորդիլոսով զարդարել իր ամանորյա սե­ղանը: SAS սուպերմարկետներում, որոնք պատկանում են ՀՀԿ-ական պատգամա­վոր Արտակ Աարգսյանին, հայտնված կո­կորդիլոսները Հայաստանում բուոն քննար­կումների տեղիք են տվել: Ի դեպ, երեկ թերթի հետ զրույցում պատգամա­վորն ասել է, […]

Տաքսի ծառայությունները՝ ՏՄՊՊՀ-ի ուշադրության կենտրոնում. Ժողովուրդ

Տաքսի ծառայություն մատուցող ընկերությունները հայտնվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտ­պանության պետական հանձնաժողովի տեսադաշտում: Մի շարք դժգոհությունների հիման վրա ուսում­նասիրվել է այդ ընկերությունների վարքագիծը’ պարզելու, թե վերջինները որքանով են բարեխիղճ աշխատում, եւ որքանով է իրականությանը համապատասխանում որպես նվազագույն սահմանված ուղեվարձը: Հայտնաբերված խախտոււմների վերաբերյալ առաջիկայում կհրապարակվեն որոշումները: Այսինքն’ պարզ կդառնա, թե որ ընկերություններն են տեւական ժամանակ խաբել […]

Պաշտոն պաշտոնյայի որդուն. Հրապարակ

Հերթական պաշտոնյայի որդուն բարձր պաշտոն են տվել: ՛՛Հրապարակը՛՛ գրում է, որ երեկ տեղեկացել են, որ առողջապահության փոխնախարար է նշանակվել Աժ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձ­նաժողովի նախագահ, առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանի որդին’ Արման Բաբլոյանը, ով ՛՛Արաբկիր՛՛ բժշկական կենտրոնի տնօրենն էր:  Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Դե հըմի՝ կյանք ա. Հրապարակ

Գեներալ Մանվելն ու ՛՛կից՛՛ գեներալ Սեյրանը երեկ վաղ առավոտից խորհրդարա­նում էին: Գեներալը շատ լավ տեսք ուներ, խնամված էր, տրամադրությունը’ բարձր, մի քիչ լրագրողներից էր բողոքում, որ ՛՛շառ- շուռ են անըմ՛՛: Իսկ իրեն ողջունելու եկածնե­րին’ Սամվել Լիմինդրովիչին, Արտաշես Մամիկոնիչին’ բոլորին բարեւում, ողջագուրվե­լու պահին էլ ֆրանսիական ակցենտով ասում էր’ ՛՛Ֆրանսայի պես’ Ֆրանսայի պես՛՛՞  Եկել եք գազի համաձայնագրին […]

Գաղջ տվյալներ. Հայկական ժամանակ

ՀՀ ազգային վիճակագրա­կան ծառայության երեկ հրապարակած նախնական-օպերատիվ տվյալների համաձայն` այս տարվա նո­յեմբերին անցած տարվա նոյեմբերի համեմատ տն­տեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը կազմել Է ընդամենը 0.8 տոկոս: Ավելի ցածր ցուցանիշ այս տարի արձանագրվել էր միայն հուլիսին’-1.3, եւ սեպտեմբերին’ 0.2 տոկոս:

Ի՞նչու “զադնի գնաց բադասխան” պահանջող Րաֆֆին. Ժողովուրդ

Ուղիղ մեկ տարի առաջ “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց 2013-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին։ Նա խոստացավ, որ “Րաֆֆու եւ Սերժի Հայաստանների” միջեւ պայքարում գնալու է մինչեւ վերջ։ Թեմային անդրադարձել է “Ժողովուրդ”-ը: “Ոչ մի զադնի”, “բադասխան եք տալու”, “միայն իմ դիակի վրայով”, “Բարեւի հեղափոխության” առաջնորդի այս արտահայտություններն այսօր արդեն բոլորի մոտ քմծիծաղ են առաջացնում՝ ոմանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի