06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Քոչարյանը ուղերձ հղի, որ ի՞նչ անի. Իրատես de facto

Տարին ավարտվում է, եւ ըստ “Իրատես de facto”-ի, այդպես էլ չհնչեց Վիկտոր Սողոմոնյանի խոստացած` Մաքսային միությանն առնչվող Ռոբերտ Քոչարյանի ուղերձը:
Ու քանի որ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը` “արդեն տասը տարի, հարյուր տասը տարի” չի պատասխանում թերթի հեռախոսազանգերին, փորձենք ինքնուրույն հասկանալ` ինչո՞ւ երկրորդ նախագահն այդպես էլ “չուղերձեց” Մաքսային միության յուր տեսլականը` հայ հանրությանը:
ա) Ասելիք չկա: Ուղերձ հղի, որ ի՞նչ անի:

բ) Բացասական բան ասել չի կարող, դրական էլ չկա, որ ասի: Թե գտնի էլ, դուրս կգա` Սերժ Սարգսյանի ջրաղացին է “էնիք ածում”:

Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին այն գավազանն էր, որով Սերժ Սարգսյանն այլեւս մանեւրի տեղ չթողեց վերջինիս համար: Իսկ Ռուսաստանը այն վերջին հանգրվանն էր, որը կարող էր օգնել Քոչարյանին` քաղաքականություն վերադառնալ “հարկավոր տեսքով”: Ավելին, Ռուսաստանը յուր “սիրասուն թաթիկը” դրեց Տիգրան Սարգսյանի վրա:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ