06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Աղանդավորական կառույցի բացմանը կառավարության անդամներ են մասնակցելո՞ւ. Իրավունք

“Իրավունք”-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 17:00-ին “Կյանքի խոսք” աղանդի առաջնորդ Արթուր Սիմոնյանը պատրաստվում է իր փառքի կոթող հանդիսացող շենքի բացմանը։ Մոտ երկու շաբաթ առաջ, ավագ ծառայողների հավաքի ժամանակ, Արթուր Սիմոնյանը ասել է, որ բացմանը լինելու են նաեւ հյուրեր կառավարությունից։

Առայժմ մեզ չի հաջողվել ճշտել, թե արդյոք այդ հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, թե սա զուտ աղանդի ղեկավարող խմբակի շարքային անդամների մոտ հեղինակութունը բարձրացնելու միջոց է։

 Միաժամանակ իր նեղ շրջապատում խոսվում է, որ աղանդը ունի 32 մլն դրամի պարտք պետությանը եւ այն պետք է հավաքագրվի շարքային անդամներից՝ դրամահավաքի միջոցով։ Մյուս կողմից շարքային անդամները դժգոհում են, որ աղանդի ղեկավար խմբակը 15 հազարապետներով եւ այլ “լյուբիմչիկներով” դարձել են “տուրիստ” եւ ամբողջ օրը շրջում են Ամերիկայում, Շվեդիայում, Թուրքիայում եւ այլն։

Միաժամանակ, Արթուր Սիմոնյանը իր շրջապատում գլուխ է զովացել, թե Երեւանի քաղաքապետարանում իր ենթական ինչ-ինչ աշխատակիցների միջոցով լուծել է աղանդի գրասենյակի մոտ, քաղաքային բյուջեի հաշվին, վերգետնյա անցում կառուցելու հարցը, ինչը էլ ավելի հարմարավետ կդարձնի հավաքատեղիում միջոցառումներ կազմակերպելը։

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ