19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

50-ն անց տարիքի մարդ ա, նո՞ր ա կենսագրություն գրում, ամոթ ա. գնդապետը՝ Վանաձորի քաղաքապետին. Ժամանակ

Վանաձորի մանկապարտեզների տնօրենների պաշտոնում իր ազգականներին նշանակելու վերաբերյալ ԶԼՄ-ների վերջին հրապարակումներին ի պատասխան’ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը լրատվամիջոցներից մեկին տված հար­ցազրույցում խոսել է նաեւ իր ՛՛արժանիքներից՛՛, որոնք թերթը ներկայացրել է հետեւյալ կերպ. ՛՛Վանաձորի քաղաքապետը ամենայն մանրամասնությամբ նշեց այն բոլոր աշխատանքները, որ կատարել է. աշխատել է շինարարությունում, երկրաշարժի ժամանակ բազմաթիվ անձանց է հանել փլատակներից, դրանից հետո մասնակցել է վերականգնման աշխատանքներին, մաս­նակցել է պատերազմին եւ օգնել հայկական բանակին’ ինչով կարողացել է՛՛:

՛՛Ժամանակին՛՛ կասկածելի է թվացել այս հանգամանքը, քանի որ նախկինում նրա անունը երբեք չի շոշափվել այդ առումով, ուստի թերթն այդ առնչությամբ հարց է ուղղել Լոռու  մարզի երկրապահ կամավորականների միության խորհրդի նախագահ, Վանաձորի Ներքին գործերի պահպանության բաժնի պետ, գնդապետ Կամո Հովհաննիսյանին, որն իր ՛՛Վանաձոր՛՛ ջոկատով մասնակցել է Արցախյան գոյամարտին: Հարցին’ քաղաքապետ Սամվել Դարբինյանն է՞լ է մասնակցել պատերազմին, Կամո Հովհաննիսյանը պատասխանեց. ՛՛Իհարկե’ ոչ՛՛: Հաջորդ հարցին’ իսկ ինչ-որ ձեւով օգնե՞լ է հայկական բանակին, պատասխանել է. ՛՛Կարող ա հաց, բան ուղարկած  լինի, բայց տենց կոնկրետ օգնություն ոնց որ թե չի եղել: Ես գոնե ինչքան ինձ հիշում եմ’ չի եղել:

Որպես պատերազմի անմիջական մասնակից, հրամանատար, ով նաեւ վիրավորվել է կռվում, Կ. Հովհաննիսյանը նաեւ կարծիք է հայտնել քաղաքապետի նման հայտարարության վերաբերյալ. ՛՛Եթե կենսագրության մեջ բաց տեղ ունեն, թող ավելացնեն: 50-ն անց տարիքի մարդ ա, նո՞ր ա կենսագրություն գրում’ չեմ հասկանում: Ամոթ ա՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ