Վրաստանում հային ծեծել և թալանել են . Իրատես de facto
“Իրատես de facto” թերթը գրում է.
Վրաստանում իշխանափոխությունից հետո շատ բան է փոխվել:Դա նկատում են անգամ մեր հայրենակիցները, ովքեր գտնվում են այդ երկրի տարածքում:
Ռուսաստանից մեքենայով Հայաստան վերադարձող հայ “խոպանչին” դարձել է հանցագործ վրացիների զոհը։ Բենզալցակայանում մեքենան լիցքավորելու ժամանակ նա գետնին ընկած դրամապանակ է գտել, որում եղել է մոտ 2000 դոլար։ Սակայն, ինչպես ասում են, “ձրի” պանիրը միայն թակարդում է լինում։
Ճանապարհը շարունակել է, սակայն պարզվել է, նրան հետեւել են։ Կանգնեցրել են մեքենան եւ հարցրել, արդյոք գումար գտել է։ Վարորդը խոստովանել է եւ ասել, որ ահա այսքան գումար է եղել ու կարող է այն վերադարձնել։ Վրացիները պնդել են, որ ոչ թե 2000 դոլար է եղել, այլ 8000։ Հայ վարորդի հավաստիացումներն անօգուտ են եղել, վերջիններս սպառնացել են, ծեծել ու պահանջել իրենց ցանկացած գումարը։ Հայը փորձել է բացատրել, որ “խոպանից” է վերադառնում ու իր մոտ ընդամենը 4000 դոլար է, կարող է այդքանը միայն տալ։
Հանցագործները խլել են նրա վերջին կոպեկները ու դժգոհ հեռացել։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: