04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Ոսկու շուկայի հարցը լուծվեց տուգանքո՞վ. Ժողովուրդ

Երեւանի ոսկու շուկայում (ժողովրդի մեջ հայտնի բաղնիքի ոսկու շուկա) գրեթե մեկ շաբաթ տեւած ստուգումներն արդեն դադարեցվել են։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե դեկտեմբերի 10-ին ոսկու շուկայում ստուգումներ են իրականացվելու։ Պատճառը քաղաքացիներից ստացված բողոքներն էին, ըստ որոնց՝ շուկայում աշխատանքային պայմանները, հակահրդեհային եւ սանիտարական վիճակը նորմալ չեն։

Վարչապետի հանձնարարականով ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչության, առողջապահության նախարարության տեսչությունների, գործակալությունների, արտակարգ իրավիճակների նախարարության տեսչության եւ պետական եկամուտների կոմիտեի կողմից ստուգումներ էին սկսվել։

Սակայն շուկայի աշխատակիցների շրջանակներում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ ստուգումներն այլ պատճառով են դադարեցվել։ Նրանց խոսքով՝ շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը մոտ 70 մլն դրամի չափով տուգանվել է։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ